Վարկային պատմության և վարկային սքորի էությունն ու բարելավման ուղղություններըՎարկային պատմության ԷությունըՎարկային պատմությունը հաճախորդի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունն է, որը ցույց է տալիս վերջինիս ֆինանսական պարտավորությունների կամ դրանց կատարման պատմությունը:
• դրանց քանակից և գումարից • յուրաքանչյուր ֆինանսավորման գումարից, տեսակից, ժամկետներից, դրա գծով վարկատուի կողմից կիրառվող անվանական տոկոսադրույքից • ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվությունից • վարկից բխող մարումների կատարման պարտաճանաչությունից (օրինակ` ժամանակին են վճարվել տոկոսներն ու մայր գումարը, թե՝ ոչ) • այլ անձանց տրամադրված երաշխավորություններից, դրանց քանակից և գումարից, յուրաքանչյուր երաշխավորությամբ ապահովված վարկի տեսակից, ժամկետներից և գրավների վերաբերյալ տեղեկատվությունից • ֆինանսավորումների և երաշխավորությունների գծով ժամկետանց օրերի/գումարների առկայությունից, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքներից • չվճարված կամ ուշացված կոմունալ վճարներից
Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպես օրինակ անձի էթնիկական պատկանելիություն, կրոնական և քաղաքական հայացքներ, սոցիալական վիճակ և այլն:
Վարկային պատմության մեջ սխալների ու թերությունների հայտնաբերման դեպքում պարզաբանման և ուղղման նպատակով հաճախորդները կարող են այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին:
Վարկային պատմության վերաբերյալ առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով հետևյալ կայքեր`
Վարկային սքորի էությունը
Վարկային սքոր գնահատականը ցուցանիշ է, որը ձևավորվում է վարկային պատմության հիման վրա և ցույց է տալիս՝ որքանով է տվյալ անձը պարտաճանաչ որպես վարկառու: Սքոր գնահատականի հիման վրա կարող է որոշվել հաճախորդի վարկավորման հնարավոր սահմանաչափը, ժամկետը և այլ պայմաններ կոնկրետ վարկատեսակի համար։ Վարկային սքորը տալիս է վարկառուի վարկային ռիսկի (վարկարժանության) թվային գնահատականը՝ որպես սպառողական կրեդիտավորման ռիսկի մակարդակի չափորոշման առանցքային գործիք: Վարկ ունեցած չլինելու պարագայում անձը չի կարող ունենալ նաև սքոր գնահատական:
«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ն վարկի տրամադրման որոշման կայացման հարցում կիրառում է Ֆայկո սքոր և սեփական սքորինգային համակարգը։
Սքոր գնահատականների վրա ազդող գործոններից են՝ • հաճախորդի վարկային պատմությունը (վճարումների ուշացումները նվազեցնում են սքորը) • գործող վարկերի գումարը և քանակը (բարձր ծանրաբեռնվածությունը կարող է նվազեցնել սքորը) • նոր վարկային հայտ ներկայացնելու հաճախականությունը (հաճախակի վարկային հայտ ներկայացնելը կարող է նվազեցնել սքորը) • վարկերի հերթական վճարումներն առանց ուշացումների իրականացնելը և այլն (ժամանակին վճարումներ իրականացնելը բարձրացնում է սքորը)
Վարկային սքորի էության վերաբերյալ առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով հետևյալ կայքեր՝
Վարկային պատմության և սքոր գնահատականի բարելավման քայլերը
Վարկային պատմությունը և սքոր գնահատականը հնարավոր է բարելավել՝ շտկելով դրանք վատթարացնող հիմնական պատճառները, դրսևորելով պարտաճանաչ վարքագիծ և ճիշտ կառավարելով վարկային բեռն՝ այն համադրելով ընթացիկ եկամուտների հետ․ մասնավորապես՝ հարկավոր է՝ • առկայության դեպքում մարել գործող ժամկետանց պարտավորությունները, այդ թվում՝ ապահովելով գործող երաշխավորությունների գծով առկա ժամկետանց պարտավորությունների մարումը • թեթևացնել վարկային բեռը` մասամբ կամ ամբողջությամբ մարելով գործող վարկերը կամ առկայության դեպքում նվազեցնելով գործող երաշխավորությունների քանակը և գումարը • գործող վարկերի գծով վճարումներն իրականացնել գրաֆիկին համապատասխան և թույլ չտալ դրանց գծով պարտավորությունների կատարման ուշացումներ • վերահսկել գործող երաշխավորությունների գծով մարումների իրականացումը՝ համաձայն տվյալ երաշխավորությամբ ապահովված պարտավորության սահմանված գրաֆիկի • երաշխավորություն տրամադրելիս ուշադրություն դարձնել տվյալ անձի վարկային պատմությանը և վերջինիս վարքագծին՝ որպես վարկառու • հաճախակի չդիմել նոր վարկերի ստացման համար՝ բացառելով նոր վարկային հարցումների բացասական ազդեցությունը սքոր գնահատականի վրա
|