Վարկային Հաշվիչ
|
ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿ ԳՈՐԾԱՐԱՐ3 - 50 մլն ՀՀ դրամ 12.9% տոկոսադրույքով Մինչև 84 ամիս ժամկետով, որից մինչև 24 ամիսը՝ արտոնյալ ժամկետ
• Ձեր բիզնեսի շրջանառու միջոցների համալրման,
ինչպես նաև այլ համանման նպատակների համար, և Դուք կարող եք գրավադրել համապատասխան գույք, ապա «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ բիզնես վարկ հետևյալ պայմաններով.
Դուք կարող եք նաև մարել վարկը ժամկետից շուտ` առանց տույժ կամ տուգանք վճարելու Ծրագիրն իրականացվում է Ասիական Զարգացման Բանկի հետ համագործակցությամբ: Մենք առանձնահատուկ խրախուսում ենք կին գործարարներին: *Կապիտալ ներդրումների դեպքում շրջանառու միջոցների համալրումը վարկային միջոցների հաշվին չպետք է գերազանցի վարկառուին տրամադրվող վարկի ամբողջ գումարի 20%-ը, եթե այլ բան սահմանված չէ վերաֆինանսավորող ընկերության կողմից: ** Ա/Ձ ֆիզիկական անձանց վարկավորման պայմաններում նախատեսված է վարկավորման պահին անհատ ձեռնարկատերերի առնվազն 6 (վեց) ամսվա պետական հաշվառման և փաստացի գործունեության պայմանների միաժամանակյա առկայություն: Բացի այդ, անհատ ձեռնարկատերերի կողմից վերջին 6 (վեց) ամսվա գորունեությունը պետք է լինի անընդհատ:
Դիմում-հայտի մերժում` ԱՁ-ներին և իրավաբանական անձանց դեպքում Դիմում-հայտի մերժում` ֆիզիկական անձանց դեպքում
Վարկավորման անթույլատրելի նպատակներ Արգելված ներդրումային գործունեություն Բնապահպանության հետ կապված անթույլատրելի վարկեր՝ համաձայն ԱԶԲ-ի ձեռնարկի՝ ՄԱՍ1 ՄԱՍ2 Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար
Այլ վճարներ
• Գույքի ապահովագրություն` վարկի գումարի 0.16% -ի չափով • Դժբախտ պատահարներից ապահովագրություն` վարկի գումարի 0.16% -ի չափով
• Նոտարական վավերացում - 26,000 ՀՀ դրամ • Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում - 72,000 ՀՀ դրամ • Միասնական տեղեկանք - 10,800 ՀՀ դրամ • Գնահատում - 15,000 ՀՀ դրամ Լրացուցիչ բնակելի անշարժ գույքի գրավադրման դեպքում (յուրաքանչյուր գույքի մասով)` • Նոտարական վավերացում - 13,000 ՀՀ դրամ • Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում - 26,000 ՀՀ դրամ • Միասնական տեղեկանք - 10,800 ՀՀ դրամ • Գնահատում - 15,000 ՀՀ դրամ Տարեկան փաստացի տոկոսադրույք
Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վարկառուի պարտավորությունների վերաբերյալ: ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: |