Մինչև 5,000,000 ՀՀ դրամ կամ մինչև 13,000 ԱՄՆ դոլար
Սկսած 14% տոկոսադրույքից
3 - 60 ամիս ժամկետով,
որից մինչև 45 ամիսը՝ արտոնյալ ժամկետ
ԱՌԱՆՑ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ
Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ
• Ձեր բիզնեսի զարգացման,
• Գյուղատնտեսության,
• Բիզնես գործունեության ընթացքում առաջացած կրեդիտորական պարտքի մարման,
ինչպես նաև այլ համանման նպատակների համար, ապա «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ վարկ հետևյալ պայմաններով.
Վարկի տրամադրման պայմանները
| Ցուցանիշներ |
Սահմաններ |
| Վարկառուներ |
ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերեր, ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք, գյուղատնտեսական վարկերի դեպքում` նաև ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք |
| Տարիքային սահմանափակում |
18 - 70 տարեկան |
| Վարկի գումար |
• Մինչև 5,000,000 ՀՀ դրամ
• Մինչև 13,000 ԱՄՆ դոլար
|
| Վարկի տարեկան տոկոսադրույք |
• 20%` ՀՀ դրամի դեպքում
• 14%` ԱՄՆ դոլարի դեպքում
|
| Վարկի փաստացի տոկոսադրույք |
ՀՀ դրամի դեպքում`
• 26.19% - 27.05%
ԱՄՆ դոլարի դեպքում`
• 16.93% - 17.39%
|
| Վարկի մարման ժամկետ |
3 - 60 ամիս (դուք կարող եք նաև մարել վարկը ժամկետից շուտ` առանց տույժ կամ տուգանք վճարելու)
|
|
Վարկի գումարի մարման արտոնյալ (դադարի) ժամկետ
(երբ մարվում են միայն վարկի տոկոսագումարները)
|
Առավելագույնը 45 ամիս |
|
Մարման եղանակ
|
• Անուիտետ (ամսական հավասարաչափ վճարներ)
• Վարկի գումարի ամսական հավասարաչափ վճարներ
• Այլ` համապատասխանեցված հաճախորդի դրամական հոսքերին
|
| Վարկի սպասարկման ամսական վճար |
ՀՀ դրամի դեպքում` 0.2%` հաշվարկվող վարկի գումարի մնացորդի վրա
ԱՄՆ դոլարի դեպքում` 0.1%` հաշվարկվող վարկի գումարի մնացորդի վրա
|
| Վարկային հայտի ուսումնասիրման վճար |
Չի սահմանվում |
| Տրամադրման աշխարհագրություն |
ՀՀ տարածք |
| Վարկի ապահովման միջոց |
1 կամ 2 ֆիզիկական անձանց երաշխավորություն
Մինչև 2,000,000 ՀՀ դրամ կամ 5,000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկերը կարող են տրամադրվել ընտանիքի անդամ հանդիսացող 1 անձի երաշխավորությամբ
|
| Վարկի վաղաժամկետ մարման պայմաններ |
Վարկառուն պետք է վճարի մինչև վաղաժամկետ մարման օրը հաշվարկված տոկոսները, ինչպես նաև տույժերը (առկայության դեպքում)
|
| Կիրառվող տույժեր |
Ժամկետանց վարկի գումարի և ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ օրական 0.12% (առավելագույնը 90 օրացուցային օր)
|
| Վարկի հաստատման առավելագույն ժամկետ |
Ամբողջական փաթեթի առկայության պարագայում՝ 7 աշխատանքային օր
|
| Վարկի տրամադրման առավելագույն ժամկետ |
Ամբողջական փաթեթի առկայության պարագայում՝ 1 աշխատանքային օր
|
| Զանգահարեք՝ |
(011) 27 0000 |
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Օրինակ
Ենթադրենք Դուք 2024թ-ի դեկտեմբերի 20-ին վերցրել եք 3 մլն ՀՀ դրամ գումարի վարկ բիզնես նպատակի համար, 60 ամիս ժամկետով, տարեկան տոկոսադրույքն է` 20%:
Հաշվի առնելով բիզնեսի սեզոնայնությունը Դուք կարող եք վճարել վարկի գումարը յուրաքանչյուր տարվա ընթացքում ընդամենը 3 անգամ` հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին, իսկ տոկոսագումարները վճարել ամեն ամիս:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը նշված օրինակում կազմում է 26.78%:
Վարկային պատմության և վարկային սքորի էությունն ու բարելավման ուղղությունները
Նախկին պայմաններ
Տարեկան փաստացի տոկոսադրույք
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 8/01
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վարկառուի պարտավորությունների վերաբերյալ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
«ֆինանսական օգնական» համակարգ
Այլ ծառայությունների սակագներ