1,500,000 - 5,000,000 ՀՀ դրամ կամ մինչև 13,000 ԱՄՆ դոլար
3 - 60 ամիս ժամկետով
Սկսած 12% տոկոսադրույքից
ԱՌԱՆՑ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ
ԱՌԱՆՑ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐԻ
ԱՌԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐԻ
Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ
• գյուղացիական և ֆերմերային տնտեսության հիմնման և զարգացման
• հողագործության և անասնապահության զարգացման
ինչպես նաև այլ համանման նպատակների համար և Դուք բնակվում եք Երևան քաղաքից դուրս, ապա «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ վարկ հետևյալ պայմաններով.
Վարկի տրամադրման պայմանները
| Ցուցանիշներ |
Սահմաններ |
| Վարկառուներ |
ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերեր, ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք, գյուղատնտեսական վարկերի դեպքում` նաև ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք |
| Տարիքային սահմանափակում |
18 - 70 տարեկան |
| Վարկի գումար |
• 1,500,000 - 5,000,000 ՀՀ դրամ • 500 - 13,000 ԱՄՆ դոլար |
| Վարկի տարեկան տոկոսադրույք |
ՀՀ դրամի դեպքում`
• 15%
• 13% (hամաձայն ՀՀ կառավարության 15/01/2015թ․ N30-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ համայնքների ցանկի)
ԱՄՆ դոլարի դեպքում`
• 12%
|
| Վարկի փաստացի տոկոսադրույք |
ՀՀ դրամի դեպքում`
• 16.03% - 16.09%
• 13.76% - 13.81%
ԱՄՆ դոլարի դեպքում`
• 12.64% - 12.68%
|
| Վարկի մարման ժամկետ |
• Շրջանառու միջոցների համալրման դեպքում՝ 3 - 24 ամիս
• Կապիտալ ներդրումների* դեպքում՝ 3 - 60 ամիս
|
|
Վարկի մարման արտոնյալ ժամկետ
|
Առավելագույնը 18 ամիս (երբ մարվում են միայն վարկի տոկոսագումարները)
|
| Մարման եղանակ |
• Անուիտետ (ամսական հավասարաչափ վճարներ)
• Վարկի գումարի ամսական հավասարաչափ վճարներ
• Այլ` համապատասխանեցված հաճախորդի դրամական հոսքերին
|
| Վարկային հայտի ուսումնասիրման վճար |
Չի սահմանվում |
| Վարկի սպասարկման ամսական վճար |
Չի սահմանվում |
| Տրամադրման եղանակ |
Անկանխիկ, միանվագ |
| Տրամադրման աշխարհագրություն |
ՀՀ տարածք, բացառությամբ՝ Երևան քաղաքի |
| Վարկի ապահովման միջոց |
1 կամ 2 ֆիզիկական անձանց երաշխավորություն
Մինչև 2,000,000 ՀՀ դրամ կամ 5,000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկերը կարող են տրամադրվել ընտանիքի անդամ հանդիսացող 1 անձի երաշխավորությամբ
|
| Վարկի վաղաժամկետ մարման պայմաններ |
Վարկառուն պետք է վճարի մինչև վաղաժամկետ մարման օրը հաշվարկված տոկոսները, ինչպես նաև տույժերը (առկայության դեպքում) |
| Կիրառվող տույժեր |
Ժամկետանց վարկի գումարի և ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ օրական 0.12% (առավելագույնը 90 օրացուցային օր)
|
| Վարկի հաստատման առավելագույն ժամկետ |
Ամբողջական փաթեթի առկայության պարագայում՝ 7 աշխատանքային օր |
| Վարկի տրամադրման առավելագույն ժամկետ |
Ամբողջական փաթեթի առկայության պարագայում՝ 1 աշխատանքային օր |
Դուք կարող եք նաև մարել վարկը ժամկետից շուտ` առանց տույժ կամ տուգանք վճարելու
Ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ Ֆինանսների նախարարության և «ԳՖԿ ԾԻԳ» ՊՀ-ի համագործակցությամբ
*Կապիտալ ներդրումների դեպքում շրջանառու միջոցների համալրումը վարկային միջոցների հաշվին չպետք է գերազանցի վարկառուին տրամադրվող վարկի ամբողջ գումարի 20%-ը՝ ԳՖԿ ֆինանսավորման դեպքում, 40%-ը՝ ԵԳՖԱ ֆինանսավորման դեպքում:
| Զանգահարեք՝ |
(011) 27 0000 |
Օրինակ
Ենթադրենք Դուք 2024թ.-ի մարտի 5-ին վերցրել եք 2,000,000 ՀՀ դրամ գումարի վարկ 20 ամիս ժամկետով, և հաշվի առնելով գյուղատնտեսության սեզոնայնությունը, Ձեզ հարմար է վճարել վարկի գումարը հետևյալ պարբերականությամբ՝ 2024թ.-ի ապրիլից օգոստոս չվճարել, 2024թ.-ի սեպտեմբեր ամսին վճարել 15%, հոկտեմբերին՝ 15%, նոյեմբերին՝ 15%, 2024թ.-ի դեկտեմբեր ամսից մինչև 2029թ.-ի օգոստոս չվճարել, 2025թ.-ի սեպտեմբեր ամսին կրկին վճարել 15%, հոկտեմբերին՝ 15%, նոյեմբերին՝ 25%, իսկ տոկոսագումարները վճարել ամեն ամիս:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը նշված օրինակում կազմում է 13.8%:
Այդ դեպքում Դուք վարկի գումարը և տոկոսագումարները կվճարեք հետևյալ ժամանակացույցով՝
Ժամանակացույց
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
• Ֆիզիկական անձ Հաճախորդներից գյուղատնտեսական վարկ ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկ
• Իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր Հաճախորդներից ձեռնարկատիրական/գյուղատնտեսական վարկ ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկ
Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոնները
Վարկի ձևակերպման վայր
«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ի մասնաճյուղերում:
Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Այլ պայմաններ
Ծրագրի շրջանակներում ֆինանսավորում չի կարող իրականացվել հետևյալ նպատակների համար.
• երրորդ անձանց նկատմամբ պարտքի մարում
• ծխախոտի, ծխախոտային արտադրանքի արտադրություն, վերամշակում և առևտուր
• ներմուծված ապրանքների մեծածախ առևտրային գործունեություն
• մանրածախ առևտրային գործունեություն, որը ներառում է սույն կետում նշված որևէ ապրանքի վաճառք
• մետաղների առևտուր
• նավթամթերքների, ներառյալ` գազ, դիզել, բենզին առևտուր
• թունաքիմիկատների առք և վաճառք
• թորած (թունդ) ոգելից խմիչքների արտադրություն, վերամշակում և վաճառք
Վարկային պատմության և վարկային սքորի էությունն ու բարելավման ուղղությունները
Նախկին պայմաններ
Տարեկան փաստացի տոկոսադրույք
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 8/01
Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վարկառուի պարտավորությունների վերաբերյալ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
«ֆինանսական օգնական» համակարգ
Այլ ծառայությունների սակագներ