Վարկային Հաշվիչ
|
ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎՈՂ վարկ4 - 15 մլն ՀՀ դրամ 0% տոկոսադրույքով Մինչև 36 ամիս ժամկետով, որից մինչև 6 ամիսը՝ արտոնյալ ժամկետ
• ա) մեղվամայրերի, մեղվաընտանիքների, ինչպես նաև փեթակների ձեռքբերում • բ) անասնաշենքերի կառուցում և տեխնոլոգիական ապահովում • գ) գյուղատնտեսական կենդանիների («Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 18-րդ կետ) ձեռքբերում • դ) անասնակերի ձեռքբերում • ե) սերմերի, սածիլների և տնկիների ձեռքբերում • զ) գյուղատնտեսական նշանակության հողի ձեռքբերում • է) հողի և գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության, ագրոտեխնիկական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ շրջանառու միջոցների (բացառությամբ սույն ենթակետի «ե» պարբերությունում նշված միջոցների) և ծառայությունների ձեռքբերում • ը) տնամերձ հողամասերում ոռոգման արդիական համակարգերի ներդրում • թ) ագրովերամշակման ոլորտի արտադրական նշանակության շենքերի, շինությունների կառուցում և վերակառուցում
ապա «ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկ հետևյալ պայմաններով.
Վարկի տրամադրման պայմանները
Դուք կարող եք նաև մարել վարկը ժամկետից շուտ` առանց տույժ կամ տուգանք վճարելու
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար Այլ պայմաններ
• Պարտադիր նախապայման է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ուսուցման արդյունքում տնտեսվարողներին տրամադրված հավաստագրի առկայությունը • Ծրագրին չեն կարող մասնակցել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 327-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1305-Լ որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշումներով հաստատված ծրագրերի շահառու տնտեսավարողները, հաշվի առնելով այն, որ նշված ծրագրերի իրականացման նպատակով պետական բյուջեով նախատեսված են այլ միջոցներ: Նշված պետական աջակցության ծրագրերի շահառուները կարող են հանդիսանալ սույն Ծրագրի մասնակիցներ վերը նշված կոնկրետ ծրագրերի շրջանակներից դուրս ծրագրերի իրականացման համար, եթե այդ տնտեսավարողները բավարարում են ֆինանսական կառույցի պայմանները: • Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1485-Լ որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի» շրջանակում ապահովագրվող մշակաբույսերի ցանկում ներառված պրոդուկտների մշակության նպատակով վարկավորված շահառուները վարկային պայմանագիրը կնքելուց հետո ֆինանսական կառույց պետք է ներկայացնեն տվյալ կամ առաջիկա գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական ընկերության հետ կնքված գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրի պատճենը։
Այլ վճարներ
• Գույքի ապահովագրություն` վարկի գումարի 0.16% -ի չափով • Դժբախտ պատահարներից ապահովագրություն` վարկի գումարի 0.16% -ի չափով
• Նոտարական վավերացում - 26,000 ՀՀ դրամ • Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում - 72,000 ՀՀ դրամ • Միասնական տեղեկանք - 10,800 ՀՀ դրամ • Գնահատում - 15,000 ՀՀ դրամ Լրացուցիչ բնակելի անշարժ գույքի գրավադրման դեպքում (յուրաքանչյուր գույքի մասով)` • Նոտարական վավերացում - 13,000 ՀՀ դրամ • Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում - 26,000 ՀՀ դրամ • Միասնական տեղեկանք - 10,800 ՀՀ դրամ • Գնահատում - 15,000 ՀՀ դրամ
Տարեկան փաստացի տոկոսադրույք
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 8/01 Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վարկառուի պարտավորությունների վերաբերյալ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
|