Վարկային Հաշվիչ
|
ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎՈՂ ՄԻԿՐՈվարկ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎՄինչև 4 մլն ՀՀ դրամ 0% տոկոսադրույքով Մինչև 60 ամիս ժամկետով, որից մինչև 12 ամիսը՝ արտոնյալ ժամկետ
• Փոքր և միջին գյուղական բիզնեսի զարգացման • Տոհմային ԽԵԿ-ի` երինջների և 14-17 ամսական էգ մատղաշների ձեռքբերում
ինչպես նաև այլ համանման նպատակների համար առանց գրավադրման, ապա «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկ հետևյալ պայմաններով.
Առաջարկը գործում է մինչև 31.12.2024թ.
Դուք կարող եք նաև մարել վարկը ժամկետից շուտ` առանց տույժ կամ տուգանք վճարելու Ծրագիրն իրականացվում է Գյուղատնտեսության նախարարության, ԳՖԿ ԾԻԳ-ի և Ընկերության միջև եռակողմ պայմանագրով հաստատված գյուղվարկերի սուբսիդավորման համագործակցությամբ:
* Վարկի մեկնարկային տարվա սկզբում կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ` առավելագույնը 12 ամիս
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ • Գյուղատնտեսության Զարգացման Հիմնադրամի կողմից ուսուցման արդյունքում տնտեսվարողներին տրամադրված հավաստագիր • ՀՀ անձնագիր
Այլ պայմաններ
• Յուրաքանչյուր վարկառու տարեկան կարող է ձեռք բերել առավելագույնը 300 գլուխ տոհմային ԽԵԿ • Վարկառուն ֆինանսական կառույց է ներկայացնում տոհմային ԽԵԿ ձեռք բերելու վերաբերյալ դիմում-հայտ՝ նշելով դրանց քանակը, ձեռքբերման վայրը (վայրեր), (հասցեն), ներմուծման դեպքում՝ ներկրման ժամկետները, գրավոր պարտավորագիր՝ ձեռք բերվող տոհմային ԽԵԿ-ի առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետությունում տավարի նախրի վերարտադրության համար օգտագործումն ապահովելու վերաբերյալ, ինչպես նաև նախարարություն է ներկայացնում ձեռք- բերման ենթակա խոշոր եղջերավոր կենդանիների տոհմային վկայականները և քարտերը՝ դրանց հիման վրա ձեռքբերման ենթակա խոշոր եղջերավոր կենդանիների տոհմային լինելու մասին ֆինանսական կառույցին անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն տալու նպատակով, • Տոհմային կենդանիների ձեռքբերումը, ներմուծման դեպքում նաև ներկրումը, իրականացվում են վարկը հաստատելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, որի ավարտի վերջին տասնօրյակում վարկառուի նախաձեռնությամբ և նախարարության համաձայնությամբ տոհմային կենդանիների ձեռքբերումը, ներմուծման դեպքում նաև ներկրումը, կարող են երկարաձգվել ևս մեկ ամսով • Տոհմային ԽԵԿ ձեռք բերելուց (ներկրելուց) հետո վարկառուն ֆինանսական կառույց և նախարարություն է ներկայացնում փաստաթղթեր համաձայն ՀՀ 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի պահանջների • Ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ նախարարության կողմից պետական աջակցության և (կամ) այլ ծրագրերի շրջանակներում խնդրահարույց պարտավորություններ ունեցող ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը • Առաջին մոնիթորինգն իրականացվում է վարկը տրամադրելուց հետո երկու ամսվա ընթացքում
Վարկային պատմության և վարկային սքորի էությունն ու բարելավման ուղղությունները
Տարեկան փաստացի տոկոսադրույք
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 8/01 Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վարկառուի պարտավորությունների վերաբերյալ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
|