Վարկային Հաշվիչ
|
ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎՈՂ ՄԻԿՐՈվարկ3 - 4 մլն ՀՀ դրամ 0% տոկոսադրույքով Մինչև 36 ամիս ժամկետով, որից մինչև 6 ամիսը՝ արտոնյալ ժամկետ
• ա) մեղվամայրերի, մեղվաընտանիքների, ինչպես նաև փեթակների ձեռքբերում • բ) անասնաշենքերի կառուցում և տեխնոլոգիական ապահովում • գ) գյուղատնտեսական կենդանիների («Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 18-րդ կետ) ձեռքբերում • դ) անասնակերի ձեռքբերում • ե) սերմերի, սածիլների և տնկիների ձեռքբերում • զ) գյուղատնտեսական նշանակության հողի ձեռքբերում • է) հողի և գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության, ագրոտեխնիկական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ շրջանառու միջոցների (բացառությամբ սույն ենթակետի «ե» պարբերությունում նշված միջոցների) և ծառայությունների ձեռքբերում • ը) տնամերձ հողամասերում ոռոգման արդիական համակարգերի ներդրում • թ) ագրովերամշակման ոլորտի արտադրական նշանակության շենքերի, շինությունների կառուցում և վերակառուցում
ապա «ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ առանց գրավադրման սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկ հետևյալ պայմաններով.
Առաջարկը գործում է մինչև` 01/01/2023թ.
Դուք կարող եք նաև մարել վարկը ժամկետից շուտ` առանց տույժ կամ տուգանք վճարելու Ծրագիրն իրականացվում է Գյուղատնտեսության նախարարության, ԳՖԿ ԾԻԳ-ի և Ընկերության միջև եռակողմ պայմանագրով հաստատված գյուղվարկերի սուբսիդավորման համագործակցությամբ:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ • Գյուղատնտեսության Զարգացման Հիմնադրամի կողմից ուսուցման արդյունքում տնտեսվարողներին տրամադրված հավաստագիր • ՀՀ անձնագիր
Այլ պայմաններ
• Պարտադիր նախապայման է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ուսուցման արդյունքում տնտեսվարողներին տրամադրված հավաստագրի առկայությունը • Ծրագրին չեն կարող մասնակցել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսված այլ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող՝ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի, Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար պետական աջակցության, Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ այգիների հիմնման համար պետական աջակցության, Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի, Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականներին տավարաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրերի շահառու տնտեսավարողները, հաշվի առնելով այն, որ նշված ծրագրերի իրականացման նպատակով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար պետական բյուջեով նախատեսված են այլ միջոցներ: Նշված պետական աջակցության ծրագրերի շահառուները կարող են հանդիսանալ սույն Ծրագրի մասնակիցներ վերը նշված կոնկրետ ծրագրերի շրջանակներից դուրս ծրագրերի իրականացման համար, եթե այդ տնտեսավարողները բավարարում են ֆինանսական կառույցի պայմանները: • Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1485-Լ որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի» շրջանակում ապահովագրվող մշակաբույսերի ցանկում ներառված պրոդուկտների մշակության նպատակով վարկավորված շահառուները վարկային պայմանագիրը կնքելուց հետո ֆինանսական կառույց պետք է ներկայացնեն տվյալ կամ առաջիկա գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական ընկերության հետ կնքված գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրի պատճենը։
Տարեկան փաստացի տոկոսադրույք
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 8/01 Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վարկառուի պարտավորությունների վերաբերյալ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
|