Բիզնես Վարկեր

Վարկային Հաշվիչ










Անուիտետ Նվազող

ՄԱՏՉԵԼԻ ԱՋԱԿՑՈՒՄ բիզնես/գյուղատնտեսական միկրովարկ

Մինչև 4,000,000 ՀՀ դրամ 

սկսած 12.5% տոկոսադրույքից

մինչև 60 ամիս ժամկետով,

որից մինչև 30 ամիսը՝ արտոնյալ ժամկետ

ԱՌԱՆՑ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ

 

Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ


      • Միկրո և փոքր բիզնեսի զարգացման,

      • Շրջանառու միջոցների համալրման,

       Կապիտալ ներդրումների կամ համակցության,


ինչպես նաև այլ համանման նպատակների համար, ապա «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ միկրովարկ հետևյալ պայմաններով. 


Վարկի տրամադրման պայմանները

 Ցուցանիշներ   Սահմաններ 
Վարկառուներ  ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերեր, ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք, գյուղատնտեսական վարկերի դեպքում` նաև ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք
Տարիքային սահմանափակում Վարկառուի տարիքը դիմում հայտի ընդունման պահին՝ 18 - 70
Վարկի գումար Մինչև 4,000,000 ՀՀ դրամ 
Վարկի տարեկան տոկոսադրույք

12.5% - 14.4% բիզնես վարկերի համար

14.4% գյուղատնտեսական վարկերի համար

Վարկի փաստացի տոկոսադրույք

12.59% - 15.38%

Վարկի մարման ժամկետ

Մինչև 60 ամիս - Կապիտալ ներդրումների կամ համակցության դեպքում*

Մինչև 36 ամիս - Շրջանառու միջոցների համալրման դեպքում

Վարկի գումարի մարման արտոնյալ (դադարի) ժամկետ

(երբ մարվում են միայն վարկի տոկոսագումարները)

3 - 30 ամիս  - Կապիտալ ներդրումների կամ համակցության դեպքում

3 - 15 ամիս - Շրջանառու միջոցների համալրման դեպքում

Մարման եղանակ

 Անուիտետ (ամսական հավասարաչափ վճարներ)

 Վարկի գումարի ամսական հավասարաչափ վճարներ

 Այլ` համապատասխանեցված հաճախորդի դրամական հոսքերին

Վարկի տրամադրման վճար

0%

Վարկի սպասարկման ամսական վճար ԱՆՎՃԱՐ
Վարկային հայտի ուսումնասիրման վճար ԱՆՎՃԱՐ
Տրամադրման աշխարհագրություն ՀՀ տարածք
Վարկի ապահովման միջոց

1 կամ 2 ֆիզիկական անձանց երաշխավորություն

Մինչև 1,500,000 ՀՀ դրամ կամ 3,000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկերը կարող են տրամադրվել մեկ անձի երաշխավորությամբ

Վարկառուի հետ փոխկապակցված անձինք չեն կարող լինել նույն վարկառուի վարկի մարման երաշխավոր

Վարկի վաղաժամկետ մարման պայմաններ

Վարկառուն պետք է վճարի մինչև վաղաժամկետ մարման օրը հաշվարկված տոկոսները, ինչպես նաև տույժերը (առկայության դեպքում)

Կիրառվող տույժեր

Ժամկետանց վարկի գումարի և ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ օրական 0.12% (առավելագույնը 90 օրացուցային օր)

Վարկի հաստատման առավելագույն ժամկետ

Ամբողջական փաթեթի առկայության պարագայում՝ 7 աշխատանքային օր

Վարկի տրամադրման առավելագույն ժամկետ

Ամբողջական փաթեթի առկայության պարագայում՝ 1 աշխատանքային օր



 

Դուք կարող եք նաև մարել վարկը ժամկետից շուտ` առանց տույժ կամ տուգանք վճարելու

 

Վարկավորումն իրականացվում է ԳԵՐՄԱՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ (KfW) միջոցներով:


 *Վարկի գումարի առնվազն 70%-ը պետք է ուղղվի կապիտալ ներդրումներին, եթե այլ բան սահմանված չէ վերաֆինանսավորող ընկերության կողմից, հակառակ դեպքում վարկը համարվում է շրջանառու միջոցների համալրման նպատակով տրամադրվող վարկ:

 

 

 Զանգահարեք՝   (011) 27 0000 



Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 
 ՀՀ անձնագիր, ԱՁ վկայական, ՀՎՀՀ 
 
 
 


Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ


 Տարեկան փաստացի տոկոսադրույք 


ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 8/01
 

 


     

Հայաստանի Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Արարատի մարզերի սահմանամերձ շուրջ 40 համայնքներում մինչև 3 միլիոն ՀՀ դրամի կամ մինչև 6,000 ԱՄՆ դոլարի սահմաններում տրամադրվող գրեթե բոլոր վարկատեսակները, տրամադրվում են հետևյալ արտոնություններով. 

 

     առանց տրամադրման վճարների գանձման
     առանց ամսական սպասարկման վճարների գանձման
    • իջեցված տոկոսադրույքներով

 

Համաձայն ՀՀ կառավարության 15/01/2015թ. N30-Ն որոշմամբ հաստատված  

սահմանամերձ համայնքների ցանկի

 


 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վար­կա­ռուի պարտավորությունների վերաբերյալ:

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

 

«ֆինանսական օգնական» համակարգ

 

Այլ ծառայությունների սակագներ