|
Վարկային Հաշվիչ
|
Հիփոթեքային վարկ Ոչ Ստանդարտ35,000,001 - 60,000,000 ՀՀ դրամ 15.5% - 16.5% տոկոսադրույքով 120 - 240 ամիս ժամկետով ԱՌԱՆՑ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԻ
Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ բնակելի անշարժ գույքի
• ձեռքբերման, և Դուք կարող եք գրավադրել վերանորոգվող, ձեռքբերվող անշարժ գույքը կամ հողատարածքը, որի վրա նախատեսվում է կառուցել անշարժ գույքը, ապա «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ վարկ հետևյալ պայմաններով.
Վարկի տրամադրման պայմանները
Դուք կարող եք նաև մարել վարկը ժամկետից շուտ` առանց տույժ կամ տուգանք վճարելու Ծրագիրը իրականացվում է «ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՎՎԿ ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ
Վարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջները • Վարկի տրամադրման որոշումը կայացնելու պահին գործող վարկային պարտավորությունները չպետք է լինեն ժամկետանց • Վերջին 12 ամիսների բոլոր (մարված և գործող) վարկերի ժամկետանց օրերի գումարային քանակը չպետք է գերազանցի 30 օրացուցային օրը
Ապահովագրությունը Անշարժ գույքի, դժբախտ պատահարներից վարակառուի/համավարկառուների, անհրաժեշտության դեպքում` կանխավճարի ապահովագրություն՝ համաձայն Ընկերության հետ համագործակցող կազմակերպությունների կողմից սահմանված սակագների և ԾՎՖԿ պահանջների: Այլ վճարներ • Գույքի ապահովագրություն` վարկի գումարի 0.16% -ի չափով • Դժբախտ պատահարներից ապահովագրություն` վարկի գումարի 0.16% -ի չափով • Նոտարական վավերացում - 26,000 ՀՀ դրամ • Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում - 72,000 ՀՀ դրամ • Միասնական տեղեկանք - 10,800 ՀՀ դրամ • Գնահատում - 15,000 ՀՀ դրամ Լրացուցիչ բնակելի անշարժ գույքի գրավադրման դեպքում (յուրաքանչյուր գույքի մասով)` • Նոտարական վավերացում - 13,000 ՀՀ դրամ • Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում - 26,000 ՀՀ դրամ • Միասնական տեղեկանք - 10,800 ՀՀ դրամ • Գնահատում - 15,000 ՀՀ դրամ
Այլ պայմաններ • Կառուցապատման վարկերը տրամադրվում են փուլային եղանակով, ընդ որում վերջին փուլը պետք է լինի վարկի գումարի 20%-ից ոչ ավել, • Կառուցապատման վարկերի դեպքում վարկի վերջին փուլը տրամադրելուց հետո առավելագույնը մեկամսյա ժամկետում Հաճախորդը պետք է ամբողջությամբ ապահովի կառուցվող անշարժ գույքի տանիքի, արտաքին դռների և պատուհանների տեղադրումը, • Կառուցապատման աշխատանքները պետք է ամբողջությամբ ավարտված լինեն վարկի վերջին փուլի տրամադրումից 1 տարի հետո, • Կառուցապատման վարկերի դեպքում վարկի գումարը չի կարող գերազանցել կառուցապատման աշխատանքների կատարման նախահաշվի գումարի 80%-ը, • Կառուցապատման վարկերը վերաֆինանսավորման ենթակա չեն այն դեպքում, երբ վերջին մեկ տարվա ընթացքում կատարվել է հողամասի նպատակային նշանակության փոփոխություն, • Սույն ծրագրի շրջանակներում Համավարկառու կարող են հանդիսանալ միայն ընտանիքի անդամները , • Սույն ծրագրի շրջանակներում ձեռքբերման վարկերի դեպքում սեփականատեր կարող են հանդիսանալ միևնույն ընտանիքի անդամները, • Սույն ծրագրի շրջանակներում Կառուցապատման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում կառուցապատվող գույքի սեփականատերերից նվազագույնը մեկ անձ պետք է հանդիսանա Վարկառու կամ Համավարկառու, • Ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման և գնահատված շուկայական արժեքի առավելագույն չափ՝ 90 մլն․ ՀՀ դրամ:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
• Անշարժ գույքի ձեռքբերման նպատակով վարկ ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցան • Անմիջապես կառուցապատողից անշարժ գույք ձեռք բերելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ • Անշարժ գույքի վերանորոգման/բարելավման նպատակով վարկ ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկ • Անշարժ գույքի կառուցապատման նպատակով վարկ ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկ
Օրինակ Ենթադրենք Դուք վերցրել եք 50 մլն ՀՀ դրամ գումարի վարկ՝ Ձեր բնակարանի վերանորոգման համար, 120 ամիս ժամկետով: Անուիտետային մարման եղանակով վարկ ստանալու դեպքում, այս պարագայում, ամսական հետվճարի չափը կկազմի 853,212 ՀՀ դրամ: Տարեկան փաստացի տոկոսադրույքը նշված օրինակում կազմում է` 17.97%:
Վարկային պատմության և վարկային սքորի էությունն ու բարելավման ուղղությունները
Տարեկան փաստացի տոկոսադրույք
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վարկառուի պարտավորությունների վերաբերյալ: ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿ ՈՉ ՍՏԱՆԴԱՐՏ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ |