Հիփոթեքային / վերանորոգման վարկեր

Վարկային Հաշվիչ










Անուիտետ Նվազող

Բնակարանների և անհատական բնակելի տների ԷԱ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության սուբսիդավորվող միկրովարկ

1,000,000 - 3,000,000 ՀՀ դրամ

0% - 5% տոկոսադրույքով

84 ամիս ժամկետով

ԱՌԱՆՑ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԻ

ԱՌԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐԻ

ԱՌԱՆՑ ՀԱՅՏԻ ՈւՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ

ԱՌԱՆՑ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ

 

 

Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ բնակելի անշարժ գույքի
 

     • վերանորոգման
      բարելավման համար,
 

ապա «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ վարկ՝ առանց գույքի գրավադրման.


Վարկի տրամադրման պայմանները

Գործում է մինչև` 01/07/2023թ.

Ցուցանիշներ 

Սահմաններ 

Վարկառուներ

ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք

Տարիքային սահմանափակում

Վարկառուի տարիքը դիմում հայտի ընդունման պահին՝ 18 - 70 տարեկան

Վարկի գումար

1,000,000 - 3,000,000 ՀՀ դրամ

Վարկի մարման ժամկետ 

84 ամիս

Տարեկան տոկոսադրույք

12%


Տարեկան տոկոսադրույքը սուբսիդավորում է և վարկերը շահառուներին տրամադրվում են`

0% տոկոսադրույքով` սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում 

2% տոկոսադրույքով` սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական բնակավայրերում 

3% տոկոսադրույքով` սահմանամերձ բնակավայր չհանդիսացող քաղաքային բնակավայրերում 

5% տոկոսադրույքով` Երևան քաղաքում 

Տարեկան փաստացի տոկոսադրույք 0% - 5.11%

Մարման եղանակ

 Անուիտետ (ամսական հավասարաչափ վճարներ)
 Վարկի գումարի ամսական հավասարաչափ վճարներ

Տրամադրման վճար

Չի գանձվում

Վարկի սպասարկման ամսական վճար

Չի գանձվում

Վարկային հայտի ուսումնասիրության վճար

Չի գանձվում

Տրամադրման աշխարհագրություն

ՀՀ տարածք

Վարկի ապահովման միջոց

1 կամ 2 ֆիզիկական անձանց երաշխավորություն

Մինչև 1,500,000 ՀՀ դրամ կամ 3,000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկերը կարող են տրամադրվել մեկ անձի երաշխավորությամբ

Ապահովագրություն

Չի՛ պահանջվում

Վարկի վաղաժամկետ մարման պայմաններ

Վարկառուն պետք է վճարի մինչև վաղաժամկետ մարման օրը հաշվարկված տոկոսները, ինչպես նաև տույժերը (առկայության դեպքում)

Կիրառվող տույժեր

Ժամկետանց վարկի գումարի և ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ օրական 0.12% (առավելագույնը 90 օրացուցային օր)

Վարկի հաստատման առավելագույն ժամկետ

Ամբողջական փաթեթի առկայության պարագայում՝ 7 աշխատանքային օր

Վարկի տրամադրման առավելագույն ժամկետ

Ամբողջական փաթեթի առկայության պարագայում՝ 1 աշխատանքային օր

 

 


Դուք կարող եք նաև մարել վարկը ժամկետից շուտ` առանց տույժ կամ տուգանք վճարելու


Ծրագիրը իրականացվում է «ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՎՎԿ ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ


 

 Զանգահարեք՝   (011) 27 0000 



Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ


Պահանջվող փաստաթղթերի ցանկ

Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոնները

  

 Այլ պայմաններ

 

• Համավարկառու (և/կամ սեփականատեր) կարող են հանդիսանալ միայն ընտանիքի անդամները` հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, թոռները

 Մեկ բնակարանի (բնակելի տան) համար ծրագրի շրջանակներում իրականացվում է միայն մեկ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում

 Մինչև 2010 թվականը կառուցված բնակարանի կամ բնակելի տան համար տեխնիկական վիճակի հետազննության փաստաթուղթ (4-րդ աստիճանի վնասվածություն չունենալու վերաբերյալ) կամ գնահատող կազմակերպության կողմից տրված գնահատման հաշվետվություն, որը ներառում է գնահատվող գույքի տեխնիկական վիճակի (վնասվածության աստիճանի) վերաբերյալ տեղեկատվություն

 

 ԷԱ չափանիշներ


 Էներգաարդյունավետ միջոցառումների ընդհանուր ծախսը պետք է կազմի վարկի ընդհանուր գումարի առնվազն 20%-ը բնակարանի և 30%-ը անհատական բնակելի տան վերանորոգման դեպքում
 Վարկի ընդհանուր գումարի ոչ ավելի, քան 10%-ը կարող է ուղղվել կենցաղային տեխնիկայի (առնվազն էներգախնայողության A+ դասի սառնարան, լվացքի մեքենա, սպասք լվացող մեքենա, էլեկտրական ջեռոց, էլեկտրական սալօջախ, էլեկտրական ջրատաքացուցիչ) ձեռքբերմանը
 Վարկի օգտագործումը թույլատրելի ծախսային ուղղություններով իրականացվում է անկանխիկ եղանակով` վարկի ընդհանուր գումարի առնվազն 70%-ի չափով
 Վարկի ծախսային ուղղությունների 80%-ը և էներգաարդյունավետ միջոցառումներին ուղղվող ծախսերի 100%-ը պետք է հիմնավորվեն վճարումը հավաստող փաստաթղթերով (վճարման հանձնարարական, ՀԴՄ կտրոն, հաշիվ-ապրանքագրով վճարում, բանկային կամ քարտային փոխանցում, ապրանքի կամ աշխատանքի կամ ծառայության ընդունման-հանձնման փաստը հավաստող փաստաթուղթ` փոխադարձ ակտ, արձանագրություն և այլն

 

Օրինակ

 

Ենթադրենք Դուք վերցրել եք 2 մլն ՀՀ դրամ գումարի վարկ՝ գյուղական բնակավայրում Ձեր անհատական բնակելի տան վերանորոգման համար, 7 տարի ժամկետով: Տոկոսագումարները և վարկի գումարը կվճարեք յուրաքանչյուր ամիս: Անուիտետային մարման եղանակով վարկ ստանալու դեպքում, այս պարագայում, ամսական հետվճարի չափը կկազմի 25,535 ՀՀ դրամ: Տարեկան փաստացի տոկոսադրույքը նշված օրինակում կազմում է` 2,02%:

 

 

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

Նախկին պայմաններ

 

Տարեկան փաստացի տոկոսադրույք 


ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 8/01


 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վար­կա­ռուի պարտավորությունների վերաբերյալ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

 

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԷԱ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎՈՂ ՄԻԿՐՈ ՎԱՐԿ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ


«ֆինանսական օգնական» համակարգ

 

Այլ ծառայությունների սակագներ