|
Վարկային Հաշվիչ
|
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ՝ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ1,000,000 - 27,750,000 ՀՀ դրամ 5.5% - 9.5% տոկոսադրույքով 120 - 180 ամիս ժամկետով ԱՌԱՆՑ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԻ
Եթե Ձեր ընտանիքին գումար է անհրաժեշտ • Բնակելի անշարժ գույքի ձեռքբերման համար, և Դուք բավարարում եք հետևյալ պայմաններին.
• Ձեր՝ ամուսինների, գումարային տարիքը չի գերազանցում 70-ը, կամ • Դուք 20-35 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ միայնակ ծնող եք, ապա «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ վարկ հետևյալ պայմաններով.
Վարկի տրամադրման պայմանները
Դուք կարող եք նաև մարել վարկը ժամկետից շուտ` առանց տույժ կամ տուգանք վճարելու Ծրագիրը իրականացվում է «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ի հետ համագործակցությամբ
• Վարկի տրամադրման որոշումը կայացնելու պահին գործող վարկային պարտավորությունները չպետք է լինեն ժամկետանց
Այլ պայմաններ
• Առաջնային շուկայից ձեռք բերվող գույքի ձեռքբերման արժեքը կարող է կազմել առավելագույնը 30,000,000 ՀՀ դրամ, իսկ գնահատման և ՀՀ ԿԱԱԳԿՊԿ-ի կողմից հրապարակվող տեղեկատվության համաձայն` 31,000,000 ՀՀ դրամ, • Երկրորդային շուկայից ձեռք բերվող գույքի ձեռքբերման արժեքը կարող է կազմել առավելագույնը 25,000,000 ՀՀ դրամ, իսկ գնահատման և ՀՀ ԿԱԱԳԿՊԿ-ի կողմից հրապարակվող տեղեկատվության համաձայն` 26,000,000 ՀՀ դրամ, • Տվյալ ծրագրով անձը կարող է վարկավորվել մեկ անգամ, • Սույն ծրագրի շրջանակներում Համավարկառու կարող են հանդիսանալլ միայն ընտանիքի անդամները` հայրը, մայրը, քույրը, եղբայրը, ամուսին, ամուսնու ծնողները, քույրը և եղբայրը, • Սույն ծրագրի շրջանակներում ձեռք բերվող գույքի սեփականատեր կարող են հանդիսանալ միայն ամուսինները, • Առաջնային շուկայից գույքի ձեռքբերում թույլատրվում է միայն այն դեպքում երբ առկա է ավարտական ակտ և առանձնացված սեփականության վկայական:
Ապահովագրություն Անշարժ գույքի, դժբախտ պատահարներից վարակառուի/համավարկառուների, անհրաժեշտության դեպքում` կանխավճարի ապահովագրություն՝ համաձայն Ընկերության հետ համագործակցող կազմակերպությունների կողմից սահմանված սակագների և ԾՎՖԿ պահանջների:
Այլ վճարներ • Գույքի ապահովագրություն - վարկի գումարի 0.16% -ի չափով • Դժբախտ պատահարներից ապահովագրություն - վարկի գումարի 0.16% -ի չափով
• Նոտարական վավերացում - 26,000 ՀՀ դրամ • Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում - 72,000 ՀՀ դրամ • Միասնական տեղեկանք - 10,800 ՀՀ դրամ • Գնահատում - 15,000 ՀՀ դրամ Լրացուցիչ բնակելի անշարժ գույքի գրավադրման դեպքում (յուրաքանչյուր գույքի մասով)` • Նոտարական վավերացում - 13,000 ՀՀ դրամ • Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում - 26,000 ՀՀ դրամ • Միասնական տեղեկանք - 10,800 ՀՀ դրամ • Գնահատում - 15,000 ՀՀ դրամ
Օրինակ
Ենթադրենք Դուք վերցրել եք 7 մլն ՀՀ դրամ գումարի վարկ՝ Երևանում երկրորդային շուկայից բնակարանի ձեռքբերման նպատակով, 180 ամիս ժամկետով, 9.5% (որից 2%-ը սուբսիդավորվում է ՀՀ ՖՆ կողմից) տարեկան տոկոսադրույքով։ Անուիտետային մարման եղանակով վարկ ստանալու դեպքում, այս պարագայում, ամսական հետվճարի չափը կկազմի 64,891 ՀՀ դրամ: Տարեկան փաստաց տոկոսադրույքը նշված օրինակում կազմում է մոտավորապես 7.91%:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ Անշարժ գույքի ձեռքբերման նպատակով վարկ ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկ Վարկային պատմության և վարկային սքորի էությունն ու բարելավման ուղղությունները
Տարեկան փաստացի տոկոսադրույք
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ՝ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||