Gold purchase values
հարգ | 999 | 958 | 900 | 875 | 750 | 583 | 500 |
1 գրամը | 23500 | 22500 | 21000 | 20400 | 17300 | 13300 | 11200 |
Apply for a personal online credit and get 100,000 - 1,000,000 AMD money within several minutes.
You need just a passport and Social Security card.
INFORMATION ON QUESTIONS:
Requests may be made by "KAMURJ" UCO CJSC for the following purposes:
• For the purpose of granting a loan (the request can be made at any time before signing the contract, as well as, upon conclusion of a loan contract, during the entire period of validity of that contract, until the full repayment of the loan and other obligations provided for in the contract),
• In order to monitor the current loan (the request can be made throughout the duration of the loan agreement, until the full repayment of the loan and other obligations provided for in the agreement),
• In order to present an offer of other services (the request can be made at any time throughout the validity of the loan agreement, until the full repayment of the loan and other obligations provided for in the agreement).
In order to submit a loan application, it is a mandatory condition to provide a consent for making requests for the purpose of providing a loan and for the purpose of monitoring the existing loan.
A credit request can have a negative impact on your FICO Score. It may also have a positive, neutral or negative effect on the calculation of the internal score used by other financial institutions.
In case of questions You can call: (011) 27 00 00.
Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը, որպեսզի «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲ ընկերությունը սույն համաձայնության հիման վրա ստորև նշված աղբյուրներից և ստորև նշված նպատակներից ցանկացած նպատակով կատարի հարցումներ և ստանա ամբողջական տեղեկատվություն:
Սույնով հայտարարում եմ, որ հարցումները կարող են կատարվել ստորև նշված նպատակներով.
• Վարկի տրամադրման նպատակով (հարցումը կարող է կատարվել ցանկացած ժամանակ մինչև պայմանագիր կնքելը, ինչպես նաև վարկային պայմանագրի կնքման դեպքում այդ պայմանագրի գործողության ողջ ընթացքում` մինչև պայմանագրով նախատեսված վարկային և այլ պարտավորությունների ամբողջական մարումը),
• Գործող վարկի մոնիթորինգ իրականացնելու նպատակով (հարցումը կարող է կատարվել վարկային պայմանագրի գործողության ողջ ընթացքում` մինչև պայմանագրով նախատեսված վարկային և այլ պարտավորությունների ամբողջական մարումը),
• Այլ ծառայությունների առաջարկ ներկայացնելու նպատակով (հարցումը կարող է կատարվել ցանկացած ժամանակ վարկային պայմանագրի գործողության ողջ ընթացքում` մինչև պայմանագրով նախատեսված վարկային և այլ պարտավորությունների ամբողջական մարումը):
Գիտակցում եմ, որ Վարկային հայտ ներկայացնելու համար պարտադիր պայման է վարկի տրամադրման նպատակով և գործող վարկի մոնիթորինգ իրականացնելու նպատակով հարցումներ կատարելուն համաձայնության տրամադրումը: Միաժամանակ տալիս եմ իմ համաձայնությունը, որպեսզի հարցումները կատարվեն նաև այլ ծառայությունների առաջարկ ներկայացնելու նպատակով:
Հավաստում եմ, որ նախքան վարկային հարցման համաձայնությունը ես հաստատել եմ տեղեկատվությունն առ այն, որ վարկային հարցումը կարող է բացասաբար ազդել Ֆայկո սքոր գնահատականի վրա: Այն կարող է ունենալ նաև դրական, չեզոք կամ բացասական ազդեցություն այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից կիրառվող ներքին սքոր գնահատականի հաշվարկման համար։
Հարցումները կարող են կատարվել ստորև նշված աղբյուրներից.
1. ՀՀ Կենտրոնական բանկի Վարկային ռեգիստրից և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ից և վերջիններիս խնդրում եմ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին տրամադրել իմ ներկա և անցյալ ֆինանսական պարտավորությունների, հարկային պարտավորությունների, հարկային հաշվետվություններում ներառվող ցանկացած այլ տվյալի վերաբերյալ տեղեկություններ, նաև այլ տվյալններ, որոնք «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից կարող են հաշվի առնվել Ընկերության հետ վարկային (փոխառության և այլն) պայմանագիր կնքելու վերաբերյալ որոշում կայացնելիս, վարկային սքորի («ԱՔՌԱ սքոր»-ի և «ՖԱՅԿՈ սքոր»-ի) վերաբերյալ տեղեկություններ, այլ տվյալներ: Ինչպես նաև տալիս եմ իմ համաձայնությունը, որպեսզի «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից վարկային (փոխառության և այլն) պայմանագիր կնքելու դեպքում տվյալ վարկային (փոխառության և այլն) պայմանագրի գործողության ողջ ընթացքում ցանկացած պահին առանց ինձ նախապես տեղյակ պահելու ՀՀ Կենտրոնական բանկի Վարկային ռեգիստրը /«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն/ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ տրամադրի իմ ապագա ֆինանսական պարտավորությունների հարկային պարտավորությունների և հարկային հաշվետվություններում ներառվող ցանկացած այլ տվյալի վերաբերյալ տեղեկություններ, այլ տվյալններ, սքորի վերաբերյալ տեղեկություններ, այլ տվյալներ, ինչպես նաև իմ անձնական տվյալները «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից փոխանցվի «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ, ՀՀ Կենտրոնական բանկի վարկային ռեգիստր,
2. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ից իմ աշխատանքային գործունեության վերաբերյալ՝ ներառյալ տեղեկատվություն գործատու կազմակերպությունների անվանման, հասցեի, հեռախոսահամարի, ՀՎՀՀ-ի մասին, հայտնել նաև աշխատանքի ընդունման և ազատման օրը, ամիսը, տարին, պաշտոնը, աշխատավարձի չափը և այլն,
3. ՀՀ Ճանապարհային ոստիկանությունից ինձ սեփականության, այդ թվում` ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով ինձ պատկանող տրանսպորտային միջոցների, վարորդական վկայականի, վերջինիս կարգի և կարգավիճակի, իրավախախտումների, իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի, ապահովագրական պոլիսների, տրանսպորտային միջոցների նկատմամբ իմ գույքային իրավունքների, դրանց ծագման հիմքերի, շահագործողների վերաբերյալ տեղեկատվություն և այլն,
4. ՀՀ Ոստիկանության Բնակչության Պետական Ռեգիստրից իմ անձը հաստատող փաստաթղթերի, դրանցում առկա տվյալների, հաշվառման և բնակության հասցեների վերաբերյալ տեղեկատվություն և այլն,
5. ՀՀ Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից իմ անվամբ կատարված գրանցումների վերաբերյալ` ներառյալ ամուսնական կարգավիճակի, իմ ամուսնու/կնոջ, զավակների գրանցումների վերաբերյալ տեղեկատվություն և այլն,
6. ՀՀ Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից (ՀԿԱԾ-ից) իմ անվամբ առկա կատարողական վարույթների, կիրառված հայցի ապահովման միջոցների, այդ թվում` արգելանքների, կատարողական վարույթի շրջանակներում բռնագանձման ենթակա գումարի չափի, ժամկետի, պահանջատիրոջ, վարույթի վիճակի, տեսակի, ալիմենտի վերաբերյալ տեղեկատվություն և այլն,
7. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից իմ ունեցած հարկային պարտավորությունների, վճարված հարկերի, ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ տեղեկատվություն և այլն,
8. ՀՀ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից դատվածության վերաբերյալ տեղեկատվություն,
9. ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից, բաժնետոմսերի ռեեստրի վարում և պահպանում իրականացնող մասնագիտացված կազմակերպություններից իմ` այլ կազմակերպություններում (մասնակից, բաժնետեր, գործադիր մարմնի ղեկավար) հանդիսանալու կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված լինելու վերաբերյալ, ինչպես նաև գրանցման ամսաթվի, գործունեության ոլորտի, հասցեի վերաբերյալ տեղեկատվություն, ստանալ պետական ռեգիստրից քաղվածքը և այլն,
10. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից և ՀՀ Միասնական սոցիալական ծառայությունից իմ սոցիալական կարգավիճակի, սոցիալական կարգերի, ստացած կենսաթոշակների վերաբերյալ տեղեկատվություն և այլն,
11. ՀՀ նոտարներից, ՀՀ նոտարական պալատից և ստանա տեղեկատվություն նոտարական կարգով վավերացված և իմ կողմից ստորագրված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն,
12. ՀՀ կադաստրի կոմիտեից և ստանա տեղեկատվություն ինձ սեփականության իրավունքով պատկանող, այդ թվում` ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի, իմ գույքային իրավունքների, դրանց ծագման հիմքերի վերաբերյալ տեղեկատվություն, դիմի և ստանա սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք, կադաստրային գործից ստանա սեփականության իրավունքի վկայականի, հատակագծի և այլ փաստաթղթերի պատճենները և այլն,
13. Համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակից (ՀԷԿՄՀ-ից) և ստանա տեղեկատվություն ինձ պատկանող անշարժ գույքերի և տրանսպորտային միջոցների վերաբերյալ, ստանա անշարժ գույքերի և տրանսպորտային միջոցների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն (այդ թվում` գույքի նկատմամբ գրանցված իրավունքի տեսակի, գրանցման ամսաթվի, գույքի տեսակի, կադաստրային ծածկագրերի, տրանսպորտային միջոցի համարանիշի վերաբերյալ և այլն), ստանա տեղեկատվություն անշարժ գույքերի և տրանսպորտային միջոցների գծով վճարված գույքահարկի և հարկային այլ պարտավորությունների վերաբերյալ, առկա գերավճարների, չվճարված հարկային պարտավորությունների, գոյացած տուժանքի (տուգանքի) վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև կատարի հարցումներ և ստանա Համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակում առկա ցանկացած այլ տեղեկատվություն,
14. Սույնով տալիս եմ իմ համաձայնությունն առ այն, որ հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով (հիփոթեքային վարկի առկայության դեպքում) եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով «ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ն «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով հարկային մարմին ներկայացնի հարկային մարմնի կողմից սահմանված ձևի տեղեկանք՝ հաշվետու եռամսյակում ըստ վարկի մարման ժամանակացույցի վճարման ենթակա վարկառուի կողմից վճարված տոկոսների գումարների մասին, ինչպես նաև տրամադրել պահանջվող այլ տեղեկատվություն և փաստաթղթեր։ Գիտակցում եմ, որ վերոնշյալ տեղեկանքում ներառվելու են իմ անձնական տվյալները, այդ թվում` իմ անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում), հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի համարը և ամսաթիվը (այդ թվում` փոփոխության դեպքում), հաշվետու եռամսյակում ըստ վարկի մարման ժամանակացույցի վճարման ենթակա և վճարված տոկոսների գումարները՝ դրամով և այլն, և այդ կապակցությամբ տալիս եմ իմ համաձայնությունը։ Գիտակցում եմ, որ տրամադրված տեղեկությունները և տվյալները, կախված դրանց բովանդակությունից կարող են ազդել «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից կայացված համապատասխան որոշման վրա:
Սույնով հայտնում եմ, որ ես տալիս եմ իմ համաձայնությունը մշակելու իմ անձնական տվյալները համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի դրույթների, ինչպես նաև տեղեկացնում եմ, որ ծանուցված եմ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով իմ տվյալները մշակելու մասին, այդ թվում` անձնական տվյալների մշակման իրավական հիմքերի, նպատակի (իմ կամ երրորդ անձի (ում հետ փոխկապակցված, կապված անձ եմ կամ ում վարկային պարտավորությունների կատարման համար երաշխավոր, համավարկառու կամ գրավատու եմ հանդիսանալու) վարկային հայտի տրամադրման կամ մերժման որոշման կայացման նպատակով) մասին, այն մասին, որ կարող են մշակվել իմ վերաբերյալ առկա ցանկացած տվյալ, իմ վերաբերյալ անձնական տվյալները կարող են փոխանցվել սույն համաձայնության մեջ նշված անձանց ու մարմիններին, ինչպես նաև օրենքով և/կամ պայմանագրով իրավասու այլ անձանց ու մարմիններին, այն մասին, որ իմ կողմից կարող են պահանջվել անձնական տվյալների ուղղում, ոչնչացում, տվյալների մշակման դադարեցում պահանջելու կամ մշակման հետ կապված այլ գործողություն,եթե այն չի հակասում «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկավորման պայմաններին և իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին: Սույն համաձայնությունը տրվում է մինչև «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից իմ կամ երրորդ անձի վարկային հայտի բավարարման կամ մերժման վերաբերյալ համապատասխան որոշման կայացումը, իսկ վարկային հայտի բավարարման և վարկային պայմանագրի կնքման դեպքում` մինչև վարկային պայմանագրի գործողության ժամկետի ավարտը, այն է` մինչև վարկային պարտավորությունների ամբողջական և պատշաճ կերպով կատարումը:
Գիտակցում եմ և հավաստում, որ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հետ կնքվող պայմանագրի գործողության ողջ ընթացքում, ինչպես նաև մինչև «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հանդեպ վարկային պարտավորությունների ամբողջական կատարումը, ես իրավասու չեմ հետ կանչելու իմ կողմից սույն փաստաթղթով ամրագրված համաձայնությունները, քանի որ այդ համաձայնությունները «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից վարկի տրամադրման պայման են համարվում, իսկ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն պետք է հնարավորություն ունենա ցանկացած ժամանակ կատարել հարցումներ պայմանագրի գործողության ողջ ընթացքում, ինչպես նաև մինչև վարկային պարտավորությունների ամբողջական և պատշաճ կերպով կատարման ժամկետը: Պայմանագրային պարտավորությունները «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հանդեպ կատարելուց, այդ թվում` վարկային պարտավորությունները, այլ վճարային պարտավորություններն ամբողջությամբ մարելուց հետո ես իրավունք կունենամ դիմելու «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին հետ կանչելու իմ համաձայնությունը, որի դեպքում «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն կդադարեցնի տվյալների հետագա մշակումը (եթե առանձին դեպքերում այլ բան սահմանված չէ օրենքով կամ վերացել է տվյալների հետագա մշակման անհրաժեշտությունը), իսկ իմ տվյալները կպահպանվեն «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մոտ` օրենքով, ՀՀ կառավարության որոշմամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով և/կամ Ընկերության ներքին իրավական ակտերով սահմանված ժամկետներում:
Գիտակցում եմ նաև, որ իմ կողմից ներկայացված վարկային դիմումների քանակը կարող է բացասական ազդեցություն ունենալ իմ վարկային ամփոփ գնահատականի վրա:
Հավաստիացնում եմ, որ ինձ բացատրվել է վարկային պատմության և վարկային սքոր գնահատականի (կիրառելու դեպքում) էության և դրա կարևորության, կիրառվող սքորի տեսակի, սքորի վրա ազդող հիմնական գործոնների մասին:
Սույն համաձայնությունը կարդացել եմ և հավաստում եմ, որ այն ինձ համար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի է:
Սույնով հայտնում եմ և հավաստում, որ իմ կողմից ներկայացված վարկային դիմում-հայտում և/կամ համաձայնությամբ նշված բոլոր տեղեկություններն արժանահավատ են և վերջնական: Միաժամանակ հայտնում եմ, որ առցանց (Online) եղանակով «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին սույն համաձայնությունը/դիմումը ներկայացնելիս էլեկտրոնային եղանակով (E-Mail, անձնական գրասենյակ, էլեկտրոնային կապի այլ միջոցներ) տրամադրվող (տրամադրման ենթակա) բոլոր տեղեկությունները, տեղեկանքները, փոխկապակցված անձանց համաձայնությունները, այլ համաձայնությունները, երաշխավորների հայտարարագրերը և այլ փաստաթղթերը արժանահավատ են և համապատասխանում են բնօրինակ փաստաթղթերին:
Հավաստում եմ, որ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ինձ ուղղված ծանուցումները և այլ գրություններն ու տեղեկացումները, այդ թվում` նաև նախկինում կնքված և գործող պայմանագր/եր/ի դեպքում (դրանց առկայության պարագայում) կհամարվեն իմ կողմից ստացված սույն համաձայնության մեջ իմ կողմից նշված էլեկտրոնային փոստին (E-Mail) դրանք ուղարկելու դեպքում` անկախ այն իմ կողմից ստանալու հանգամանքից, ինչպես նաև անկախ այն հանգամանքից, թե էլեկտրոնային փոստի հասցեն գործում է, թե` ոչ կամ այն իրականում պատկանում է ինձ, թե` այլ անձի: Գիտակցում եմ, որ սխալ էլեկտրոնային փոստի (E-Mail) հասցե տրամադրելու դեպքում ողջ պատասխանատվությունը բացառապես կրելու եմ ես:
Տեղեկացված եմ վարկավորման պայմաններին և գիտակցում եմ, որ դիմումի ընդունումը չի առաջացնում վարկի տրամադրման պարտավորություն: Երաշխավոր(ներ)ի և իմ հետ փոխկապակցված անձանց էլեկտրոնային համաձայնությունները ԷԿԵՆԳ, Աքռա և Նորք հարցումների կատարման, տեղեկատվության ստացման վերաբերյալ արժանահավատ են և տրված են անձամբ իրենց կողմից: Գիտակցում եմ նաև, որ այլ անձի փոխարեն կեղծ դիմում ներկայացվելու կամ այլ անձի փոխարեն վերջինիս վարկային պարտավորությունների և աշխատանքային գործունեության վերաբերյալ հարցումներ կատարելու վերաբերյալ կեղծ համաձայնություն տրամադրելու, տեղեկանք, ինչպես նաև այլ փաստաթուղթ կեղծելու, դրանք իրացնելու կամ օգտագործելու համար կարող եմ ենթարկվել քրեական պատասխանատվության ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
Սույնով հաստատում եմ, որ տեղյակ եմ և համաձայն իմ վարկային պատմության և վարկային սքոր գնահատականի էության և դրա կարևորության մասին: Նախքան վարկային հարցման համաձայնությունը ես սույնով հաստատում եմ, որ վարկային հարցումը կարող է բացասաբար ազդել Ֆայկո սքոր գնահատականի վրա: Այն կարող է ունենալ նաև դրական, չեզոք կամ բացասական ազդեցություն այլ ֆինանսական կազամկերպությունների կողմից կիրառվող ներքին սքոր գնահատականի հաշվարկման համար։
For correctness and validity of the referred sites, for advertisements contained in them and possible consequences arising from the use of information the “Kamurj” Universal Credit Organization carries no responsibility.
In case of any inconsistencies between the published Armenian and English information, the Armenian version prevails.