Մրցույթ - Հայտարարություն
18.08.2021

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) կողմից միջցանցային էկրան (Firewall) Check Point 6200 սարքի ձեռքբերման (գնման) նպատակով մրցութային եղանակով մատակարար կազմակերպության ընտրության ծանուցում/հայտարարություն


Մատակարար կազմակերպությունների ընտրությանը ներկայացվող չափանիշները.

Կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ նվազագույն չափանիշներին.


 Ունենա այդ բնագավառում առնվազն մեկ տարվա գործունեության փորձ։

 Ունենա  համապատասխան լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիա (պահանջի դեպքում) գործունեության/վաճառքի իրականացման համար:

 

Կազմակերպության ընտրությանը ներկայացվող պայմանները

 Ընկերությունը, միջցանցային էկրան (Firewall) Check Point 6200 սարքի ձեռքբերման ընտրության նպատակով ս.թ. օգոստոսի 18-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ իրականացնում է հրապարակային մրցույթ։

 Ընկերությունը մրցույթի մասին ծանուցումը/հայտարարությունը տեղադրում է իր կայքէջում։

 Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները սահմանված կարգով ներկայացնում են մրցույթին մասնակցելու հայտ:  


Ընկերության և կազմակերպության միջև կնքվող պայմանագրում, որպես պարտադիր պայման, պետք է նշվի կազմակերպության կողմից պայմանագրով սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման ռիսկի չափը։

 
BACK