![]() |
Gold purchase values
հարգ | 999 | 958 | 900 | 875 | 750 | 583 | 500 |
1 գրամը | 23500 | 22500 | 21000 | 20400 | 17300 | 13300 | 11200 |
At least one guarantor is required for a loan of up to 1.5 million AMD, at least two guarantors are required for a loan of more than 1.5 million AMD or up to 4 million AMD.
If You have any questions, please call (011) 27 00 00
Instruction on how to get an online loan of up to 4,000,000 AMD from "KAMURJ" UCO
INFORMATION ON QUESTIONS:
Requests may be made by "KAMURJ" UCO CJSC for the following purposes:
• For the purpose of granting a loan (the request can be made at any time before signing the contract, as well as, upon conclusion of a loan contract, during the entire period of validity of that contract, until the full repayment of the loan and other obligations provided for in the contract),
• In order to monitor the current loan (the request can be made throughout the duration of the loan agreement, until the full repayment of the loan and other obligations provided for in the agreement),
• In order to present an offer of other services (the request can be made at any time throughout the validity of the loan agreement, until the full repayment of the loan and other obligations provided for in the agreement).
In order to submit a loan application, it is a mandatory condition to provide a consent for making requests for the purpose of providing a loan and for the purpose of monitoring the existing loan.
A credit request can have a negative impact on your FICO Score. It may also have a positive, neutral or negative effect on the calculation of the internal score used by other financial institutions.
In case of questions You can call: (011) 27 00 00.
Ձեր կողմից կեղծ, ոչ արժանահավատ կամ թերի տեղեկությունների լրացումը կարող է հանգեցնել հայտի (վարկի) մերժմանը:
Ընկերությունը երաշխավորում է Ձեր ներկայացրած տեղեկությունների գաղտնիությունը: Դրանք կարող են օգտագործվել միայն Ձեր վարկային հայտի քննության նպատակով: Այլ անձանց որևէ տեղեկության տրամադրումը հնարավոր է միայն ըստ Ձեր պահանջի, համաձայնության կամ օրենքով նախատեսված դեպքերում: Դիմում-հայտի ուսումնասիրության հետ կապված բոլոր ծախսերը (առկայության դեպքում) կատարվում են հաճախորդի միջոցներով և Ընկերության կողմից ցանկացած պատճառաբանությամբ վարկի մերժման դեպքում ենթական չեն փոխհատուցման:
1.Հայտարարում եմ, որ ծանոթացել եմ վարկային պատմությանը և վարկային սքոր գնահատականի էությանը և դրա կարևորությանը, կիրառվող սքորի տեսակներին, սքորի վրա ազդող հիմնական գործոններին և տեղեկացված եմ, որ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին կարող են կատարվել հարցումներ համաձայն ներքոգրյալ աղյուսակի, որոնք կարող են ազդեցություն ունենալ իմ վարկային ամփոփ գնահատականի (սքորի՝ օրինակ Ֆայկո սքոր) վրա.
Վարկային հարցման նպատակ
|
Ազդեցությունը վարկային սքորի վրա |
Հարցման պարբերականություն |
Ժամկետ |
Նոր վարկային դիմում* | նվազեցնում է | մեկանգամյա | վարկային հայտի դիտարկման ընթացքում |
Գործող վարկի մոնիտորինգ** | չի ազդում | պարբերաբար | վարկային պայմանագրի գործողության ողջ ընթացքում |
Այլ ծառայությունների առաջարկ
REQUIRED
|
չի ազդում | պարբերաբար | վարկային պայմանագրի գործողության ողջ ընթացքում |
*պարտադիր պայման է նոր վարկային հայտի դիտարկման համար: **պարտադիր պայման է վարկի տրամադրման և հետագա սպասարկման համար: |
2. Սույնով տալիս եմ իմ անվերապահ համաձայնությունը, որպեսզի
2.1 «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲ ընկերությունը (գտնվելու վայրի հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կալենցի փողոց 11) (այսուհետ՝ Ընկերություն) սույն համաձայնության հիման վրա ստորև նշված աղբյուրներից կատարի հարցումներ և ստանա ամբողջական տեղեկատվություն.
2.1.1 ՀՀ Կենտրոնական բանկի Վարկային ռեգիստրից և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ից իմ ներկա և անցյալ ֆինանսական պարտավորությունների, վարկային սքորի, հարկային պարտավորությունների, հարկային հաշվետվություններում ներառվող, ինչպես նաև ցանկացած այլ տվյալի վերաբերյալ,
2.1.2 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ից իմ աշխատանքային գործունեության վերաբերյալ՝ ներառյալ տեղեկատվություն գործատու կազմակերպությունների անվանման, հասցեի, հեռախոսահամարի, ՀՎՀՀ-ի մասին, հայտնել նաև աշխատանքի ընդունման և ազատման օրը, ամիսը, տարին, պաշտոնը, աշխատավարձի չափը և այլն,
2.1.3 ՀՀ Ճանապարհային ոստիկանությունից ինձ սեփականության, այդ թվում` ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով ինձ պատկանող տրանսպորտային միջոցների, շահագործողների, վարորդական վկայականի, վերջինիս կարգի և կարգավիճակի, իրավախախտումների, իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի, ապահովագրական պոլիսների, տրանսպորտային միջոցների նկատմամբ իմ գույքային իրավունքների, դրանց ծագման հիմքերի և այլնի վերաբերյալ,
2.1.4 ՀՀ Ոստիկանության Բնակչության Պետական Ռեգիստրից իմ անձը հաստատող փաս¬տաթղթերի, դրանցում առկա տվյալների, հաշվառման և բնակության հասցեների վերաբերյալ և այլն,
2.1.5 ՀՀ Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից իմ անվամբ կատարված գրանցումների վերաբերյալ` ներառյալ ամուսնական կարգավիճակի, իմ ամուսնու/կնոջ, զավակների գրանցումների վերաբերյալ և այլն,
2.1.6 ՀՀ Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից (ՀԿԱԾ-ից) իմ անվամբ/նկատմամբ առկա կատարողական վարույթների, կիրառված հայցի ապահովման միջոցների, այդ թվում` արգելանքների, կատարողական վարույթի շրջանակներում բռնագանձման ենթակա գումարի չափի, ժամկետի, պահանջատիրոջ, վարույթի վիճակի, տեսակի, ալիմենտի վերաբերյալ և այլն,
2.1.7 ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից իմ ունեցած հարկային պարտավորությունների, վճարված հարկերի, ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ և այլն,
2.1.8 ՀՀ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից իմ նկատմամբ դատվածության առկայության, իմ՝ հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ,
2.1.9 ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից, բաժնետոմսերի ռեեստրի վարում և պահպանում իրականացնող մասնագիտացված կազմակերպություններից իմ` այլ կազմակերպություններում մասնակից, բաժնետեր, գործադիր մարմնի ղեկավար հանդիսանալու կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված լինելու վերաբերյալ, ինչպես նաև գրանցման ամսաթվի, գործունեության ոլորտի, հասցեի վերաբերյալ, ստանալ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից քաղվածք և այլն,
2.1.10 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից և ՀՀ Միասնական սոցիալական ծառայությունից իմ սոցիալական կարգավիճակի, սոցիալական կարգերի, ստացած կենսաթոշակների վերաբերյալ և այլն,
2.1.11 ՀՀ նոտարներից, ՀՀ նոտարական պալատից նոտարական կարգով վավերացված և իմ կողմից ստորագրված գործարքների վերաբերյալ,
2.1.12 ՀՀ կադաստրի կոմիտեից ինձ սեփականության իրավունքով պատկանող, այդ թվում` ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի, իմ գույքային իրավունքների, դրանց ծագման հիմքերի վերաբերյալ, սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք, կադաստրային գործից սեփականության իրավունքի վկայականի, հատակագծի և այլ փաստաթղթերի պատճեններ և այլն,
2.1.13 Համայնքային էլեկտրոնային կա¬ռա¬վար¬ման միասնական հարթակից (ՀԷԿՄՀ-ից) ինձ պատկանող անշարժ գույքերի և տրանսպորտային միջոցների (այդ թվում` գույքի նկատմամբ գրանցված իրավունքի տեսակի, գրանցման ամսաթվի, գույքի տեսակի, կադաստրային ծածկագրերի, տրանսպորտային միջոցի համարանիշի վերաբերյալ և այլն) վերաբերյալ, վճարված գույքահարկի, գերավճարների, հարկային այլ պարտավորությունների վերաբերյալ և այլն,
2.1.14 ՀՀ այլ պետական կամ ոչ պետական մարմիններից/կազմակերպություններից՝ վերջիններիս մոտ պահվող, ինձ վերաբերող ցանկացած տվյալներ/տեղեկատվություն:
2.2 Ընկերությունը իմ վարկային հայտի բավարարման և/կամ մերժման վերաբերյալ որոշման կայացման, վարկային հայտի բավարարման դեպքում վարկի հետագա սպասարկման շրջանակներում մոնիթորինգի և մշտադիտարկման իրականացման, վարկի հետվերադարձելիության գնահատման և ռիսկերի բացահայտման նպատակով մշակի՝ հավաքագրի, ամրագրի, մուտքագրի, օգտագործի, համակարգի, կազմակերպի, պահպանի, փոխանցի իմ վերաբերյալ 2.1 կետով ստացված անձնական տվյալները,
2.3 Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չա¬փով (հիփոթեքային վարկի առկայության դեպքում) եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով Ընկերությունը «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ միջոցով հարկային մարմին ներկայացնի հարկային մարմնի կողմից սահմանված ձևի տեղեկատվություն,
2.4 Ընկերությունը իմ փոխարեն կատարի հարցումներ և ստանա իմ և/կամ ինձ հետ վարկային գործարքում որևէ կերպ ներգրավված իրավաբանական անձանց կանոնադրության և/կամ կանոնադրության փոփոխությունների վերաբերյալ տեղեկություն, իրավաբանական անձանց մասնակիցների, բաժնետերերի, բաժնետոմսերի, բաժնեմասերի չափերի վերաբերյալ տեղեկություն, իրավաբանական անձանց և/կամ անհատ ձեռնարկատերերի հարկային պարտավորությունների, հարկային հաշվետվություններում ներառվող տվյալների վերաբերյալ տեղեկություն։ Սույն կետով նախատեսված համաձայնությունը համարվում է տրված 4.5 կետով սահմանված վճարը կատարելու դեպքում։
3. Տեղեկացված եմ, որ.
3.1. իմ կողմից կարող են պահանջվել անձնական տվյալների ուղղում, ոչնչացում, տվյալների մշակման դադարեցում կամ մշակման հետ կապված այլ գործողություն, եթե դա չի հակասում Ընկերության վարկավորման պայմաններին և իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին,
3.2. ես իրավունք ունեմ ցանկացած պահի հետ կանչելու սույնով տրված համաձայնությունը, որպիսի դեպքում Ընկերությունը պարտավոր է դադարեցնել իմ անձնական տվյալների մշակումը և ոչնչացնել դրանք՝ հետ կանչը ստանալու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ այն անձնական տվյալների, որոնք անհրաժեշտ են Ընկերության նկատմամբ իմ պարտավորությունների ամբողջական կատարման ապահովման համար կամ որոնց համար օրենքով սահմանվում է տվյալների մշակման ավելի երկար ժամկետ,
3.3. սույն համաձայնության 2.1. կետով ստացված անձնական տվյալները կարող են փոխանցվել սույն համաձայնության մեջ նշված անձանց ու մարմիններին, պետական իրավասու մարմիններին և այլ իրավաբանական անձանց՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով։
4. Գիտակցում եմ և հավաստում, որ.
4.1. առցանց (Online) եղանակով իմ կողմից Ընկերությանը սույն համաձայնությունը/դիմումը ներկայացնելիս էլեկտրոնային եղանակով տրամադրվող (տրամադրման ենթակա) բոլոր տեղեկությունները (սույն համաձայնության մեջ նշված E-Mail, էլեկտրոնային կապի այլ միջոցներ), տեղեկանքները, փոխկապակցված անձանց համաձայնությունները, այլ համաձայնությունները, երաշխավորների հայտարարագրերը և այլ փաստաթղթերը արժանահավատ են և համապատասխանում են բնօրինակ փաստաթղթերին,
4.2. Ընկերության կողմից առցանց/թվային եղանակով իմ հեռախոսահամարին կարճ SMS հաղորդագրության տեսքով ուղարկված քառանիշ կոդը մուտքագրելու և «Հաստատել» կոճակը սեղմելու պահից սույն համաձայնությունը համարվում է պատշաճ ձևով տրված ՀՀ Քացաքացիական օրենսգրքի 450 հոդվածի և 454 հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան, ինչի հիման վրա անմիջապես ծագում են սույն համաձայնությամբ նախատեսված բոլոր իրավունքները և պարտականությունները,
4.3. Ընկերության կողմից ինձ ուղղված ծանուցումները և այլ գրություններն ու տեղեկացումները, այդ թվում` նաև նախկինում կնքված և գործող պայմանագր/եր/ի դեպքում (դրանց առկայության պարագայում) կհամարվեն իմ կողմից ստացված սույն համաձայնության մեջ կամ նախկինում իմ կողմից նշված էլեկտրոնային փոստին (E-Mail) դրանք ուղարկելու դեպքում` անկախ այն իմ կողմից ստանալու հանգամանքից, ինչպես նաև անկախ այն հանգամանքից, թե էլեկտրոնային փոստի հասցեն գործում է, թե` ոչ կամ այն իրականում պատկանում է ինձ, թե` այլ անձի: Գիտակցում եմ, որ սխալ էլեկտրոնային փոստի (E-Mail) հասցե տրամադրելու դեպքում ողջ պատասխանատվությունը բացառապես կրելու եմ ես:
4.4. Ընկերության կողմից սույն համաձայնության 2.4 կետում նշված հարցումների կատարումը և տեղեկությունների ստացումը իրականացվում են որպես դիմում-հայտի ուսումնասիրման շրջանակներում առանձին գործողություն, հանդիսանում են դիմում-հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման շրջանակներում օժանդակ ծառայություն, չեն համարվում կրեդիտավորման պայմանագիրը կնքելու պարտադիր նախապայման։
4.5. Ընկերության կողմից սույն համաձայնության 2.4 կետում նշված հարցումների կատարման և տեղեկությունների ստացման արժեքը կազմում է 7.000 (յոթ հազար) ՀՀ դրամ («Դիմում-հայտի ուսումնասիրման կամավոր վճար»)՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ կիրառելի բոլոր հարկերը, որը ենթակա է վճարման Ընկերությանը սույն համաձայնությունը ստորագրելուն հաջորդող 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում։
4.6. Դիմում-հայտի ուսումնասիրման կամավոր վճարը չի ներառվում իմ կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ։
5. Տեղեկացված եմ, որ սույն համաձայնությունը (ներառյալ 2.1 կետով նշված հարցումները 1-ին կետով նշված պարբերականությամբ և անսահմանափակ քանակով կատարելու մասին) գործում է գործարար հարաբերությունների շրջանակներում նախատեսված կարգով և դրանց գործողության ամբողջ ժամանակահատվածում և տրվում է մինչև Ընկերության կողմից իմ կամ երրորդ անձի վարկային հայտի բավարարման կամ մերժման վերաբերյալ համապատասխան որոշման կայացումը, իսկ վարկային հայտի բավարարման և վարկային պայմանագրի կնքման դեպքում` մինչև վարկային պայմանագրի գործողության ժամկետի ավարտը, այն է` մինչև վարկային պարտավորությունների ամբողջական և պատշաճ կերպով կատարումը:
6. Սույն համաձայնությունը կարդացել եմ և հավաստում եմ, որ այն ինձ համար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի է, իմ կողմից ներկայացված վարկային դիմում-հայտում և/կամ համաձայնությամբ նշված բոլոր տեղեկություններն արժանահավատ են և վերջնական, սույն համաձայնությունը գործում է Ընկերության հետ կնքվող պայմանագրի գործողության ողջ ընթացքում, ինչպես նաև մինչև Ընկերության հանդեպ վարկային պարտավորությունների ամբողջական կատարումը։
Սույնով հաստատում եմ, որ տեղյակ եմ և համաձայն իմ վարկային պատմության և վարկային սքոր գնահատականի էության և դրա կարևորության մասին: Նախքան վարկային հարցման համաձայնությունը ես սույնով հաստատում եմ, որ վարկային հարցումը կարող է բացասաբար ազդել Ֆայկո սքոր գնահատականի վրա: Այն կարող է ունենալ նաև դրական, չեզոք կամ բացասական ազդեցություն այլ ֆինանսական կազամկերպությունների կողմից կիրառվող ներքին սքոր գնահատականի հաշվարկման համար։
For correctness and validity of the referred sites, for advertisements contained in them and possible consequences arising from the use of information the “Kamurj” Universal Credit Organization carries no responsibility.
In case of any inconsistencies between the published Armenian and English information, the Armenian version prevails.