Մրցույթ - Հայտարարություն
23.09.2021

«Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամ»-ի և վերջինիս կողմից հիմնադրված «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի 2021 թվականի ֆինանսական հաշվետվությունների համատեղ աուդիտի իրականացման նպատակով արտաքին աուդիտորական ընկերության ընտրության հրապարակային մրցույթի կազմակերպման մասին


«Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամ»-ը (այսուհետ` Հիմնադրամ) և «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն (այսուհետ` Ընկերություն) հայտարարում են հրապարակային մրցույթ` Հիմնադրամի և Ընկերության 2021 թվականի ֆինանսական հաշվետվությունների համատեղ աուդիտ իրականացնելու նպատակով աուդիտորական ընկերություն ընտրելու համար: Աուդիտորական կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ նվազագույն չափանիշներին.


 լինի Ընկերությունից և Հիմնադրամից անկախ,

 ունենա աուդիտորական գործունեություն իրականացնելու համապատասխան լիցենզիա,

• ունենա առնվազն 3 տարվա աուդիտորական գործունեության փորձ ֆինանսական կազմակերպություններում։ Ընդ որում, այս չափանիշը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող լավագույն աուդիտորական կազմակերպությունների վրա (Համաշխարհային հաշվապահական տեղեկագրում հրապարակված և ըստ եկամտի լավագույն 10 միջազգային աուդիտորական կազմակերպություններ): Միջազգային ճանաչում ունեցող լավագույն աուդիտորական կազմակերպությունների ցանկը հրապարակված է.


-Համաշխարհային հաշվապահական տեղեկագրում հրապարակված և http://firm-rankings.vrl-financial-news.com կայքում տեղադրված ցանկում ներառված ըստ եկամտաբերության` լավագույն 10 աուդիտորական կազմակերպությունների վրա,


 աուդիտորական հաշվետվություններ ներկայացնելու իրավասություն՝ Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներին և ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան,

 աուդիտի թիմում ներգրավված պատասխանատու աուդիտորը պետք է ունենան աուդիտի բնագավառում աշխատելու առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, Միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ` Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական), կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում: Ընդ որում, աուդիտորական խմբի անդամների առնվազն կեսը պետք է բավարարեն սույն ենթակետերով սահմանված չափանիշներին:


Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող և սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխանող աուդիտորական կազմակերպությունները մինչև սույն թվականի հոկտեմբերի 11-ը Հիմնադրամին և Ընկերությանն են հանձնում առաջարկությունների երկու փաթեթ` մեկ ծրարով:

 


Մրցույթի հայտերի ներկայացման պայմանները

 

 

Մրցութային հայտերի ընդունման վերջին ժամկետն է մինչև 2021թ. հոկտեմբերի 11-ը (փաստացի ստացման և մուտքագրման վերջնաժամկետն է):




Վերադառնալ