Մրցույթ - Հայտարարություն
31.08.2022

«Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամ»-ը (այսուհետ` Հիմնադրամ) և «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն (այսուհետ` Ընկերություն) հայտարարում են հրապարակային մրցույթ` Հիմնադրամի և Ընկերության 2022 թվականի ֆինանսական հաշվետվությունների համատեղ աուդիտ իրականացնելու նպատակով աուդիտորական ընկերություն ընտրելու համար: Աուդիտորական կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ նվազագույն չափանիշներին.

 

  • - լինի Ընկերությունից և Հիմնադրամից անկախ,
  • - ունենա Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին օրենքով սահմանված մասնագիտացված կառույցին (այսուհետ` Մասնագիտացված կառույց) անդամակցությունը հավաստող փաստաթուղթ,
  • - ունենա առնվազն 3 տարվա աուդիտորական գործունեության փորձ ֆինանսական կազմակերպություններում։ Ընդ որում, այս չափանիշը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող` https://www.accountancyage.com/rankings/top-5050-accountancy-firms-2021/ կայքում տեղադրված ցանկում ներառված լավագույն 10 աուդիտորական կազմակերպությունների վրա:
  • - աուդիտի թիմում ներգրավված պատասխանատու աուդիտորը պետք է ունենա աուդիտի բնագավառում աշխատելու առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, Միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ` Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական), կամ Մասնագիտացված կառույցի կողմից տրված աուդիտորի որակավորում: Ընդ որում, աուդիտորական խմբի անդամների առնվազն կեսը պետք է բավարարեն սույն ենթակետերով սահմանված չափանիշներին:
 

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող և սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխանող աուդիտորական կազմակերպությունները մինչև 2022 թվականի սեպտեմբերի 15-ը ներառյալ Հիմնադրամին և Ընկերությանն են հանձնում առաջարկությունների երկու փաթեթ` մեկ ծրարով:

 

Մրցույթի հայտերի ներկայացման պայմանները


Մրցութային հայտերի ընդունման վերջին ժամկետն է մինչև 2022թ. սեպտեմբերի 15-ը (փաստացի ստացման և մուտքագրման վերջնաժամկետն է):



Վերադառնալ