«ՄԻԿՐՈ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-Ի ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԿՈՂՄԻՑ ՀԻՄՆԱԴՐՎԱԾ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ
ՓԲԸ-Ի 2023 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԱՈՒԴԻՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
«Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամ»-ը (այսուհետ` Հիմնադրամ) և «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն (այսուհետ` Ընկերություն) հայտարարում են հրապարակային մրցույթ` Հիմնադրամի և Ընկերության 2023 թվականի ֆինանսական հաշվետվությունների համատեղ աուդիտ իրականացնելու նպատակով աուդիտորական ընկերություն ընտրելու համար: Աուդիտորական կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ նվազագույն չափանիշներին.
• լինի Ընկերությունից և Հիմնադրամից անկախ,
• ունենա Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին օրենքով սահմանված մասնագիտացված կառույցին (այսուհետ` Մասնագիտացված կառույց) անդամակցությունը հավաստող փաստաթուղթ,
• ունենա առնվազն 3 տարվա աուդիտորական գործունեության փորձ ֆինանսական կազմակերպություններում։ Ընդ որում, այս չափանիշը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող` https://www.accountancyage.com/rankings/top-5050-accountancy-firms-2021/ կայքում տեղադրված ցանկում ներառված լավագույն 10 աուդիտորական կազմակերպությունների վրա:
• աուդիտի թիմում ներգրավված պատասխանատու աուդիտորը պետք է ունենա աուդիտի բնագավառում աշխատելու առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, Միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ` Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական), կամ Մասնագիտացված կառույցի կողմից տրված աուդիտորի որակավորում: Ընդ որում, աուդիտորական խմբի անդամների առնվազն կեսը պետք է բավարարեն սույն ենթակետերով սահմանված չափանիշներին:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող և սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխանող աուդիտորական կազմակերպությունները մինչև 2023 թվականի հոկտեմբերի 2-ը ներառյալ Հիմնադրամին և Ընկերությանն են հանձնում առաջարկությունների երկու փաթեթ` մեկ ծրարով:
Մրցութային հայտերի ընդունման վերջին ժամկետն է մինչև 2023թ. հոկտեմբերի 2-ը (փաստացի ստացման և մուտքագրման վերջնաժամկետն է):
Մրցույթի հայտերի ներկայացման պայմանները
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հիմնադրամին և «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին ք.Երևան, Կալենցի փողոց թիվ 11 հասցեով կամ
հեռ. 011 27 00 00 (ներքին` 320 կամ 122), էլ. հասցե` info@kamurj.am