«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲ ընկերությունն իրականացնում է կրեդիտավորման ընդհանուր ծախսի վերադարձման հետ կապված գործողություններ
07.12.2022

Հայտնում ենք, որ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲ ընկերությունն իրականացնում է կրեդիտավորման ընդհանուր ծախսի վերադարձման հետ կապված գործողություններ` համաձայն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի դրույթների: Կրեդիտավորման ընդհանուր ծախսի հետվերադարձից օգտվում են միայն այն սպառող վարկառուները, որոնք ժամկետից շուտ կատարել են վճարումները և միաժամանակ, որոնց դեպքում կրեդիտավորման ընդհանուր ծախսը ենթակա է նվազեցման` համաձայն ՀՀ գործող օրենսդրության: Ընդհանուր ծախսի մեջ ներառվող, ինչպես նաև չներառվող վճարները սահմանվում են օրենքով և ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:


Հարցերի կամ մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել Ընկերության մասնաճյուղեր (մասնաճյուղերի հասցեները նշված են սույն կայքում` https://kamurj.am/branches.html) կամ կապ հաստատել Ընկերության հետ.


Հեռախոս՝ (+374 11) 27 00 00, (+374 60) 51 00 00
Էլ հասցե՝ info@kamurj.am



Վերադառնալ