![]() |
1գ․ ոսկու գնահատման արժեքներ
հարգ | 999 | 958 | 900 | 875 | 750 | 583 | 500 |
արժեք | 26000 | 25000 | 24000 | 23000 | 20000 | 15000 | 13000 |
Մինչև 1,5 մլն ՀՀ դրամ վարկի համար նվազագույնը պահանջվում է մեկ երաշխավոր, 1,5 մլն-ից ավել մինչև 4 մլն ՀՀ դրամ վարկի համար պահանջվում է նվազագույնը երկու երաշխավոր:
Հարցերի դեպքում զանգահարել՝ (011) 27 00 00
Ուղեցույց, թե ինչպես ստանալ մինչև 4 000 000 ՀՀ դրամ վարկ առցանց (online) եղանակով ԿԱՄՈՒՐՋ ՈՒՎԿ -ից‼️
Սույն էլեկտրոնային դիմումով տալիս եմ իմ համաձայնությունը, որպեսզի ԿԱՄՈՒՐՋ ՈՒՎԿ ՓԲԸ կողմից հարցում կատարվի ԿԲ Վարկային ռեգիստրին/ ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ-ին և վերջինիս խնդրում եմ ԿԱՄՈՒՐՋ ՈՒՎԿ ՓԲԸ-ին տրամադրել իմ ներկա և անցյալ ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև այլ տվյալներ: Ինչպես նաև տալիս եմ իմ համաձայնությունը, որպեսզի ԿԱՄՈՒՐՋ ՈՒՎԿ ՓԲԸ կողմից վարկային (փոխառության և այլն) պայմանագիր կնքելու դեպքում տվյալ վարկային (փոխառության և այլն) պայմանագրի գործողության ողջ ընթացքում ցանկացած պահին առանց ինձ նախապես տեղյակ պահելու ԿԲ Վարկային ռեգիստրը / ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ ԿԱՄՈՒՐՋ ՈՒՎԿ ՓԲԸ տրամադրի իմ ապագա ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև այլ տվյալներ: Գիտակցում եմ, որ տրամադրված տեղեկությունները և տվյալները, կախված դրանց բովանդակությունից կարող են ազդել ԿԱՄՈՒՐՋ ՈՒՎԿ ՓԲԸ կողմից կայացված համապատասխան որոշման վրա: Սույն համաձայնությունը կարդացել եմ և հավաստում եմ, որ այն ինձ համար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի է: Սույնով տալիս եմ նաև իմ համաձայնությունը, որպեսզի ԿԱՄՈՒՐՋ ՈՒՎԿ ՓԲԸ-ն ցանկացած պահի, առանց իմ լրացուցիչ համաձայնության և ինձ նախօրոք տեղյակ պահելու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն ՓԲԸ-ից հարցում կատարի և ստանա իմ վերաբերյալ ցանկացած տեղեկություններ, ներառյալ տեղեկատվության իմ աշխատանքային գործունեության վերաբերյալ՝ նշելով կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, ՀՎՀՀ, աշխատանքի ընդունման և ազատման օր, ամիս, տարի, պաշտոնը, ամսական աշխատավարձի չափը և այլն:
Սույնով հայտնում եմ, որ սույն դիմումը ներկայացնում եմ առցանց (Online) եղանակով` վարկ ստանալու նպատակով, ինչը նշանակում է նաև, որ բոլոր տեղեկությունները, տեղեկանքները, փոխկապակցված անձանց համաձայնությունները, այլ համաձայնությունները, երաշխավորների հայտարարագրերը և այլ փաստաթղթերը ԿԱՄՈՒՐՋ ՈՒՎԿ ՓԲԸ-ին ներկայացվելու են էլեկտրոնային եղանակով (E-Mail), որոնք կլինեն արժանահավատ և կհամապատասխանեն բնօրինակ փաստաթղթերին: Տեղեկացված եմ վարկավորման պայմաններին և գիտակցում եմ, որ դիմումի ընդունումը չի առաջացնում վարկի տրամադրման պարտավորություն: Երաշխավոր(ներ)ի և իմ հետ փոխկապակցված անձանց էլեկտրոնային համաձայնությունները Աքռա և Նորք հարցումների կատարման, տեղեկատվության ստացման վերաբերյալ արժանահավատ են և տրված են անձամբ իրենց կողմից: Գիտակցում եմ նաև, որ այլ անձի փոխարեն կեղծ դիմում ներկայացվելու կամ այլ անձի փոխարեն վերջինիս վարկային պարտավորությունների և աշխատանքային գործունեության վերաբերյալ հարցումներ կատարելու վերաբերյալ կեղծ համաձայնություն տրամադրելու, տեղեկանք, ինչպես նաև այլ փաստաթուղթ կեղծելու, դրանք իրացնելու կամ օգտագործելու համար կարող եմ ենթարկվել քրեական պատասխանատվության ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում արած այլ ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում նաև այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա: