«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-Ն 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՐԱՆՑԵԼ Է ԶԳԱԼԻ ԱՃ
27.02.2015

2014 թվականի ընթացքում «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ֆինանսական գրեթե բոլոր ցուցանիշներով գրանցել է զգալի աճ:

Նշված ժամանակահատվածում Ընկերության ակտիվները աճել են շուրջ 48%-ով՝ հասնելով գրեթե 16 մլրդ ՀՀ դրամի, վարկային պորտֆելի աճը նշված ժամանակահատվածում կազմել է շուրջ 32 %:

«2014-ին մեզ հաջողվեց ապահովել աճ ֆինանսական հիմնական ցուցանիշներով, որը, կարծում եմ, կլինի լավ հիմք նաև 2015 թվականի զարգացման համար: «Կամուրջ» ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվող վարկատեսակները միշտ առանձնացել և առանձնանում են նվազագույն թղթաբանությամբ, բիզնեսի և գյուղատնտեսության սեզոնայնությանը հարմարեցված ճկուն մարման ժամանակացույցով,  տրամադրման արագությամբ, իսկ սպասարկող անձնակազմը՝ բարյացակամությամբ և արհեստավարժությամբ, որը հենց հիմքն է նշված աճի»,-նշեց «Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Վարդանյանը:

Վերադառնալ