Աշխատատեղ


 

  «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հետաքրքրված է ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ մասնագետների ներգրավմամբ: Մենք լայն հնարավորություններ ենք ստեղծում աշխատակիցների մասնագիտական աճի և հետագա առաջխաղացման համար: Մեզ հաջողվել է ձևավորել ֆինանսական համակարգում երիտասարդ մասնագետների և փորձառու անձանց միահամուռ թիմ: Պրոֆեսիոնալ թիմի անդամներն իրենց ներուժով, թիմային գաղափարախոսությամբ, նախաձեռնությամբ չեն վախենում ոչ մի դժվարությունից և ամենայն նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ կարողանում են ծավալել արդյունավետ գործունեություն և հաղթահարել բոլոր խոչընդոտները:

 

 

Ուրախ կլինենք տեսնել նաև Ձեզ մեր թիմում: 

 

 

     Եթե Դուք հետաքրքրված եք աշխատելու «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը anahit.manukyan@kamurj.am  էլ.փոստի հասցեին: Խնդրում ենք Ձեր նամակի վերնագրի տողում նշել աշխատանքի անվանումը, որի համար դիմում եք։