«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը ամփոփել է 2017թ.-ի 1-ին կիսամյակի ֆինանսական ցուցանիշները
28.07.2017

      «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը 2017թ-ի 1-ին կիսամյակն ամփոփել է 90,5 մլն ՀՀ դրամ շահույթով, վարկային պորտֆելը կազմել է` 11.3 մլրդ ՀՀ դրամ, ակտիվները` 13,1 մլրդ ՀՀ դրամ, իսկ հաճախորդների թիվը և վարկերի քանակը աճել է գրեթե 10 %-ով:

   «Ամփոփելով կիսամյակային ցուցանիշները՝ կարող  ենք նշել, որ նոր որդեգրած ռազմավարությունը, որը միտված է սպառողական և ընդհանուր վարկատեսակների դիվերսիֆիկացիային, բերել է ակընկալվող արդյունքը, ինչի վկայությունն է հաճախորդների թվի զգալի աճը: Վարկառուների նշված աճը շատ ոգևորիչ ցուցանիշ է, որը հնարավորություն կստեղծի հետագայում ունենալ ֆինանսական բոլոր ցուցանիշների շեշտակի աճ:

  Վստահ եմ, որ վարկային կազմակերպությունը զարգանում է ճիշտ ուղղությամբ՝ ավելացնելով վարկային պորտֆելը դիվերսիֆիկացված վարկատեսակներով՝ պահպանելով ընդունելի ռիսկայնության մակարդակը:

    Ապագայում մենք պլանավորում ենք շարունակել նոր վարկատեսակների ներդրումը և վստահ ենք, որ տարին կամփոփենք հետագա զարգացմանը միտված և կայուն աճ ապահովող ցուցանիշներով»,- նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ա.Տերյանը:

Վերադառնալ