«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը KfW բանկի «ՄՓՄՁ Աջակցում» ծրագրի շրջանակներում զգալի կակտիվացնի միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորումը
20.07.2021

    «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը կնքել է նոր համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում արդեն սկսած այս ամսվանից իրականացնելու է միկրո, փոքր և միջին բզինեսի զարգացման նպատակով վարկավորում Գերմանիայի Դաշնային Հանրապետության KfW բանկի «ՄՓՄՁ Աջակցում» ծրագրի շրջանակներում:

       Այդ պայմանագրի շրջանակում կտրամադրվեն բիզնես վարկեր` մինչև 160 մլն ՀՀ դրամ գումարի չափով, մինչև 60 ամիս մարման ժամկետով և մինչև 30 ամիս վարկի մարման արտոնյալ ժամկետով, 10.5%-ից 12.4% տարեկան տոկոսադրույքով` կախված ներդրումային ծրագրից:

       Կարևոր  է, որ մինչև 4 մլն ՀՀ դրամ գումարի չափով վարկերը տրամադրվում են նաև առանց գրավի:

    «Անհրաժեշտ է նաև ընդգծել, որ վարկերը տրամադրվում են միայն դրամով, որն է՛լ ավելի պահանջված է վարկառուների կողմից: Վարկի կարևոր առավելություններից է նաև, որ այն ունի վարկի մարման բավական երկար արտոնյալ ժամկետ` մինչև 30 ամիս` հարմարեցված վարկառուի եկամուտներին և ներդրումային ծրագրին»,- նշեց «ԿԱՄՈւՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ա. Տերյանը:



Վերադառնալ