«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն զգալիորեն բարելավել է ցրտահարությունից տուժած հաճախորդների վարկերի պայմանները
03.06.2014

     «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն զգալիորեն բարելավել է 2014 թվականի Արարատի մարզի ցրտահարությունից տուժած շուրջ 100 հաճախորդների վարկերի պայմանները: Հաշվի առնելով հաճախորդների կարծիքները, իրականացվել են՝ վարկերի ժամկետների երկարաձգումներ, սպասարկման վճարների զրոյացում, վարկի տոկոսադրույքների զեղչում 13-15%-ով, ինչպես նաև մարման ժամանակացույցի փոփոխություններ:

     «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ն իր գործունեության շուրջ 17 տարիների ընթացքում միշտ էլ աջակցել և աջակցում է իր հաճախորդներին:

     Ցրտահարությունից տուժած Արարատի մարզի Ընկերության հաճախորդների հետ հանդիպումների արդյունքում հավաքագրվել են հաճախորդների խնդրանքներն և ցանկությունները, որի հիման վրա Ընկերությունը որոշում է կայացրել աջակցել իր հաճախորդ հանդիսացող գյուղացիներին՝ նման կերպ բարելավելով վարկի պայմանները: Նմանատիպ իրավիճակ էր ձևավորվել նաև 2013 թվականին կարկտահարության հետևանքով, որի արդյունքում Արմավիրի և Արագածոտնի մարզերի թվով 28 համայնքների 1036 հաճախորդների համար՝ վերջիններիս խնդրանքներին համապատասխան, կատարվեցին վարկերի պայմանների անհրաժեշտ բարելավումներ նույնպես:

     Նշեմ նաև, որ Ընկերությունը գարնանային աշխատանքների ժամանակ նույնպես կանգնեց գյուղացիների կողքին և իրականացրեց լրացուցիչ վարկավորում, որը հնարավորություն տվեց գյուղացիական տնտեսություններին իրականացնել գարնացանի հետ կապված աշխատանքները», - նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ Խորհրդի նախագահ Արա Աղայանը:

Վերադառնալ