«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը սկսել է համագործակցել «Թել-Սել» ընկերության հետ՝ իր հաճախորդներին ընձեռելով հնարավորություն կատարելու վճարումներ «Թել-Սել»-ի շուրջ 1500 տերմինալներում և 15 մասնաճյուղերում:
«Մենք մշտապես կարևորում ենք հաճախորդների կարիքների բացահայտման և բավարարման մեխանիզմների կատարելագործումը՝ առաջարկելով մեր հաճախորդներին նոր լուծումներ, որոնք էլ ավելի հասանելի և հարմարավետ են դարձնում մեր ծառայություններից օգտվելը:
Միանալով «Թել-Սել»-ի վճարային համակարգին, մենք տրամադրում ենք մեր հաճախորդներին լիարժեք հնարավորություն իրականացնել վարկի մարումներ՝ շաբաթը 7 օր և օրվա ցանկացած ժամին», - նշեցին Ընկերությունում:
Հիշեցնենք, որ «ԿԱՄՈՒՐՋ»-ի հաճախորդները ունեն հնարավորություն նաև կատարել վարկի մարումներ «Իդրամ»-ի մասնաճյուղերում և «Իզի Փեյ» ընկերության ավելի քան 600 տերմինալների միջոցով:
Նշենք, որ ծառայության միջնորդավճարը «Իզի Փեյ» և «Թել-Սել»ի դեպքում կազմում է 300 ՀՀ դրամ:
Իսկ «Իդրամ»-ի մասնաճյուղերում և տերմինալներով կանխիկ վճարումների դեպքում միջնորդավճարը կազմում է 100-ից 15,000 ՀՀ դրամի դեպքում՝ 100 ՀՀ դրամ, 15,001-ից 50,000 ՀՀ դրամի դեպքում՝ 200 ՀՀ դրամ, 50,001-ից 100,000 ՀՀ դրամի դեպքում՝ 300 ՀՀ դրամ:
Իդրամ կայքով և բջջային հավելվածով (Էլեկտրոնային փողով) վճարումների դեպքում միջնորդավճարը կազմում է 100-ից 15,000 ՀՀ դրամի դեպքում՝ 100 ՀՀ դրամ, 15,001-ից 35,000 ՀՀ դրամի դեպքում՝ 200 ՀՀ դրամ, 35,001-ից 60,000 ՀՀ դրամի դեպքում՝ 300 ՀՀ դրամ, 60,001-ից 1,000,000 ՀՀ դրամի դեպքում՝ 0.7%:
«Թել-Սել» համակարգի միջոցով վճարումների իրականացման ուղեցույց
«Իզի Փեյ» համակարգի միջոցով վճարումների իրականացման ուղեցույց