«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն 1 միլիոն ՀՀ դրամ է տրամադրել «Հայաստան» Համահայկական Հիմնադրամին
27.11.2014

     «ԿԱՄՈՒՐՋ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը, hավատարիմ մնալով իր որդեգրած առաքելությանը և կարևորելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը և դերը Հայաստանի զարգացման գործում, 1 միլիոն ՀՀ դրամ է տրամադրել հիմնադրամին՝ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցման համար:


     ««ԿԱՄՈՒՐՋ» Ունիվերսալ Վարկային կազմակերպությունը իր գործունեության շուրջ  17 տարիների ընթացքում մշտապես աջակցում  և շարունակում է աջակցել համահայկական խնդիրների լուծմանը, ինչպիսին է նաև Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցումը: Այս անգամ ևս կարևորում ենք Ընկերության մասնակցությունը դրամահավաքին, քանի որ վստահ ենք, որ ճանապարհի շինարարությունը Վարդենիս-Մարտակերտ ուղղությամբ ունի մեծ նշանակություն ոչ միայն ազգային անվտանգության համար, այլև նպաստելու է շրջակա բնակավայրերի և ընդհանուր տարածաշրջանի զարգացմանը»,-նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ տնօրեն Գագիկ Վարդանյանը:

Վերադառնալ