Հոկտեմբերի 4-ին Արենի գյուղում կայացավ ամենասպասված ու սիրված միջոցառումներից մեկը՝ «Արենի Գինու Փառատոն 2025»-ը, որի Գլխավոր գործընկերը հանդիսացավ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն։
Փառատոնը միավորեց հազարավոր այցելուների՝ այդ թվում արտերկրից, ովքեր հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական գինու մշակույթին և ավանդույթներին։
«ԿԱՄՈՒՐՋ»-ի մասնակցությունն այս կարևոր միջոցառմանը ևս մեկ անգամ ընդգծում է կազմակերպության աջակցությունը համայնքների զարգացմանն ու տեղական արտադրանքի խթանմանը։
««Արենի Գինու Փառատոնը» տարիներ շարունակ կարևոր հարթակ է համայնքների տնտեսական, մշակութային և զբոսաշրջային զարգացման համար։ Մենք վստահ ենք, որ նման միջոցառումները ոչ միայն պահպանում և զարգացնում են հայկական արժեքները, այլև ստեղծում են նոր հնարավորություններ համայնքների բնակիչների և ձեռնարկատերերի համար», — նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ա. Տերյանը։
Արդեն ավելի քան 27 տարի «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ն նպաստում է բնակչության սոցիալական կայունությանն ու տնտեսական զարգացմանը։ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ն վստահելի գործընկեր է հազարավոր ընտանիքների, ֆերմերների և ձեռնարկատերերի համար՝ տրամադրելով հասանելի ֆինանսական ծառայություններ։