«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն ճանաչվել է «2025 թվականի լավագույն միկրոֆինանսական ընկերությունը Հայաստանում»՝ ըստ Global Business Outlook Awards միջազգային մրցանակաբաշխության
15.10.2025

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն ճանաչվել է 2025 թվականի Հայաստանի Հանրապետության լավագույն միկրոֆինանսական ընկերությունը՝ ըստ հեղինակավոր Global Business Outlook Awards (GBO Awards) միջազգային մրցանակաբաշխության։

Global Business Outlook Awards-ը համաշխարհային ճանաչում ունեցող հարթակ է, որի նպատակն է գնահատել և խրախուսել այն ընկերություններին, որոնք իրենց գործունեությամբ առանձնանում են արդյունավետությամբ, նորարարությամբ և գերազանցության ձգտումով։ Մրցանակաբաշխությունը ընդգրկում է տարբեր ոլորտներ՝ ֆինանսներ, բանկային համակարգ, էներգետիկա և տեխնոլոգիաներ, ընդգծելով թե՛ մասնավոր, թե՛ պետական կառույցների լավագույն ներկայացուցիչներին։


«Այս մրցանակը մեծ պատիվ է մեր թիմի համար։ «ԿԱՄՈՒՐՋ»-ը տարիներ շարունակ հետևողականորեն ձգտում է մատուցել պարզ, հասանելի միկրոֆինանսական ծառայություններ՝ աջակցելով հաճախորդների բիզնեսների զարգացմանը: Այս մրցանակը ևս մեկ ապացույց է մեր թիմի նվիրվածության, պրոֆեսիոնալիզմի և հաճախորդակենտրոն աշխատանքի մասին», – նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ա. Տերյանը։


«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն տարիներ շարունակ արժանանում է տարբեր միջազգային կազմակերպությունների բարձր գնահատականների և մրցանակների՝ որպես Հայաստանի Հանրապետության միկրոֆինանսական ոլորտի առաջատար կառույց։ Այս մրցանակը ևս մեկ անգամ հաստատում է «ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ի կայուն դիրքը, վստահելիությունը և երկարաժամկետ զարգացման ռազմավարությունը:

Վերադառնալ