«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ն հայտարարում է ընդհանուր 1,000,000,000 ՀՀ դրամ ծավալով անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային և ոչ փոխարկելի պարտատոմսերի թողարկման մասին։ Թողարկման տարեկան ֆիքսված եկամտաբերությունը կազմում է 12.5%, տոկոսների վճարումը՝ եռամսյակային։
Թողարկման շրջանակում նախատեսվում է տեղաբաշխել 20,000 պարտատոմս, որոնցից յուրաքանչյուրի անվանական արժեքը կազմում է 50,000 ՀՀ դրամ։ Պարտատոմսերի տեղաբաշխման ժամկետն է 2026 թվականի փետրվարի 3-ից մինչև փետրվարի 23-ը։ Տեղաբաշխումն իրականացվելու է «Դայմենշն» ՓԲԸ-ի միջոցով, որտեղից ներդրողները կարող են ձեռք բերել պարտատոմսերը։
«Մենք հետևողականորեն աշխատում ենք առաջարկել ժամանակակից, մրցունակ և հուսալի ֆինանսական գործիքներ՝ նպաստելով Հայաստանի ֆինանսական շուկայի կայուն զարգացմանը և մեր հաճախորդների վստահության ամրապնդմանը։ Պարտատոմսերի այս թողարկումը կարևոր փուլ է «ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ի ռազմավարության շրջանակում՝ ուղղված ֆինանսական կայունության բարձրացմանը և ներդրողների հնարավորությունների ընդլայնմանը», – նշել է ընկերության տնօրեն Ա. Տերյանը։
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 2026 թվականի հունվարի 7-ի թիվ N 1/8 Ա որոշմամբ։
Թողարկման հիմնական պայմանները
• Թողարկման սերիա՝ 2026-01
• Ընդհանուր ծավալ՝ 1,000,000,000 ՀՀ դրամ
• Մեկ պարտատոմսի անվանական արժեք՝ 50,000 ՀՀ դրամ
• Տոկոսադրույք՝ 12.5% տարեկան, ֆիքսված
• Տոկոսների վճարում՝ եռամսյակային
• Տեղաբաշխման ժամկետ՝ 03.02.2026 – 23.02.2026
• Մարման ժամկետ՝ 03.02.2029
• Տեղաբաշխող՝ «Դայմենշն» ՓԲԸ
«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը նախատեսված են ներդրողների համար՝ որպես կանխատեսելի եկամտաբերությամբ և հստակ պայմաններով ֆինանսական գործիք։
Մանրամասները՝ www.kamurj.am և www.dimension.am