«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպության աշխատակից Հովհաննես Արզումանյանը Արագ շախմատի սիրողական 18-րդ առաջնությունում գրավել է 1-ին տեղը
18.02.2020

   «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպության աշխատող Հովհաննես Արզումանյանը ՀՀ բիզնես ոլորտի ընկերությունների միջև արագ շախմատի 18-րդ սիրողական առաջնությունում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը: «Մենք Փրոդաքշն» ընկերության կողմից ավանդական դարձած "Menq Production" amateur rapid chess CUP-ի թվով 18-րդ սիրողական առաջնությունը տեղի է ունեցել Փետրվարի 16-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, որին մասնակցում Էին շուրջ 10 ՀՀ ֆինանսաբանկային, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների թվով 25 աշխատակիցներ:

    «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի առաջատար վարկային մասնագետ Հովհաննես Արզումանյանը, արդեն 3-րդ անգամ մասնակցելով արագ շախմատի սիրողական առաջնությանը, թեժ պայքարի արդյունքում գրավել է 1-ին տեղը: Նա 7 հնարավորից վաստակել է 6 միավոր` տանելով 5 հաղթանակ, չկրելով ոչ մի պարտություն:

   «Հաճելի է արդեն 3-րդ անգամ դառնալ ֆինանսաբանկային համակարգի միանձնյա հաղթող: Շնորհակալ եմ կազմակերպիչներին, հանձին` Պավել Սարգսյանին, նման տիպի հետաքրքիր մրցաշարեր կազմակերպելու համար, ինչպես նաև մրցակիցներին` հագեցած մրցաշրջանի համար: Միշտ պատրաստ եմ բարձր պահել «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ի անունը ՀՀ ֆինանսաբանկային համակարգում»,- նշեց մրցաշարի հաղթող՝ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի առաջատար վարկային մասնագետ Հովհաննես Արզումանյանը:

 


Վերադառնալ