«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպության աշխատողը հաղթել է շախմատի` XV-րդ սիրողական առաջնությունում
17.10.2018

    «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպության մասնակից` Հովհաննես Արզումանյանը հաղթել է ՀՀ բիզնես ոլորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և ֆինանսաբանկային ընկերությունների միջև արագ շախմատի` XV-րդ սիրողական առաջնությունում, որը տեղի է ունեցել սույն թվականի հոկտեմբերի 14-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը:

    «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի առաջատար վարկային մասնագետ Հովհաննես Արզումանյանը տանելով 7 հնարավորինից 6 միավոր` 5 անընդմեջ հաղթանակ և 2 ոչ ոքի գերազանցել է ՀՀ տարբեր ֆինանսաբանկային ընկերությունների, տեղեկատվական տեխնոլոգիանների և հեռահաղորդակցության շուրջ 40 առաջատար շախմատիստների և նվաճել է մրցաշարի հաղթողի  կոչումը:

   «Ես անչափ ուրախ եմ, որ ևս մեկ անգամ կարողացել եմ բարձր պահել «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ի անունը ՀՀ ֆինանսաբանկային համակարգի շախմատի առաջնությունում: Ես միշտ ձգտել եմ և ձգտում եմ գրանցել լավագույն ցուցանիշներ»,- նշեց մրցաշարի հաղթող՝ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի առաջատար վարկային մասնագետ Հովհաննես Արզումանյանը:

Վերադառնալ