Մրցույթ - Հայտարարություն
16.10.2025

 

«Աժոնս Ֆինոնս» ՓԲ Ընկերության և վերջինիս դուստր «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲ Ընկերության 2025 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտի համար աուդիտորական ընկերության ընտրության հրապարակային մրցույթի մասին


«Աժոնս Ֆինոնս» ՓԲԸ-ն և վերջինիս դուստր «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն (այսուհետ` Խումբ) հայտարարում են 2025 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտի համար աուդիտորական ընկերություն ընտրելու հրապարակային մրցույթ:


Աուդիտորական կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին.

լինի Խմբից անկախ,

լինի Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին օրենքով սահմանված մասնագիտացված կառույցի (այսուհետ` Մասնագիտացված կառույց) անդամ,

ունենա առնվազն 3 տարվա աուդիտորական գործունեության փորձ ֆինանսական կազմակերպություններում։ Ընդ որում, այս չափանիշը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող հետևյալ կայքերում տեղադրված ցանկերում ներառված լավագույն 10 աուդիտորական կազմակերպությունների վրա

https://www.accountancyage.com/rankings/top-5050-accountancy-firms-2024/ 

https://vault.com/best-companies-to-work-for/accounting/best-firms-in-each-practice-area/audit-assurance#rankings-group-0

աուդիտի թիմում ներգրավված պատասխանատու աուդիտորը պետք է ունենա աուդիտի բնագավառում աշխատելու առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, Միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ` Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական), կամ Մասնագիտացված կառույցի կողմից տրված աուդիտորի որակավորում: Ընդ որում, աուդիտորական խմբի անդամների առնվազն կեսը պետք է բավարարեն սույն ենթակետերով սահմանված չափանիշներին: 


Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող և սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխանող աուդիտորական կազմակերպությունները մինչև 2025 թվականի հոկտեմբերի 30-ը ներառյալ Խմբին են հանձնում առաջարկությունների երկու փաթեթ` մեկ ծրարով:


Մրցույթի հայտի առաջին փաթեթով ներկայացվում է աուդիտի ֆինանսական պայմաններին վերաբերող առաջարկությունը (ծառայությունների ընդհանուր գինը, ներառյալ հարկերը, տուրքեր և այլն, վճարման ձևը, պայմանները, ժամկետները, աուդիտորական կազմակերպության և Ընկերության միջև կնքված պայմանագրով սահմանված աուդիտորական կազմակերպության կողմից պարտականությունների չկատարման ռիսկի չափը, աուդիտորական կազմակերպության հայեցողությամբ անհրաժեշտ այլ տեղեկատվություններ և հիմնավորող փաստաթղթեր):

Մրցույթի հայտի երկրորդ փաթեթով ներկայացվում են հրապարակային ծանուցմամբ պահանջվող տեխնիկական նկարագրությունը, տեղեկությունները, փաստաթղթերը, էական պայմանները), այդ թվում`

1.մրցույթի մասնակցի տվյալները՝ այդ թվում՝ անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), հեռախոսահամարը,

2.պետական գրանցման վկայականի և Մասնագիտացված կառույցին անդամակցությունը հավաստող փաստաթղթի պատճենը,

3.աուդիտի աշխատանքներին մասնակցող ընկերության փորձը (մասնավորապես` ֆինանսական կազմակերպությունների ցանկը, որոնց վերջին երեք տարվա ընթացքում աուդիտորական կազմակերպությունը մատուցել է աուդիտորական ծառայություններ),

4.աուդիտորական խմբում ներգրավված աշխատողների անունները, ազգանունները, աշխատանքային փորձը (այդ թվում` ՀՀ ֆինանսական համակարգում), աուդիտորների որակավորման և մասնագիտական վերապատրաստման վկայականների պատճենները,

5.աուդիտի ընդգրկման շրջանակը (ծառայության մատուցման բնութագիրը),

6.աուդիտի իրականացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները (ներառյալ նախնական աուդիտի անցկացման ժամկետները):

 

Աուդիտորի կողմից ներկայացված առաջարկները գնահատելիս հաշվի են առնվում նաև հետևյալ չափանիշները.

Ընկերության հեղինակությունը,

Ընկերության աուդիտի փորձը ՀՀ ֆինանսական կազմակերպություններում,

Աուդիտի թիմի ղեկավարի և ներգրավված աշխատակիցների աշխատանքային փորձը և միջազգային հաշվապահական և/կամ աուդիտորական որակավորումը,

Աուդիտի թիմի ղեկավարի և անդամներից յուրաքանչյուրի տեղում և հեռակա ներգրավվածությունը աուդիտորական աշխատանքներում (մարդ/ժամ),

աուդիտորական եզրակացության և նամակ ղեկավարության փաստաթղթի տրամադրման ժամկետները,

Էական այլ պայմանները:


Մրցութային առաջարկությունները անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հասցեով` ՀՀ, ք. Երևան, Կալենցի փողոց թիվ 11, «Աժոնս Ֆինոնս» ՓԲԸ և «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ:


Մրցութային հայտերի ընդունման վերջին ժամկետն է 2025թ. հոկտեմբերի 30-ը (փաստացի ստացման և մուտքագրման վերջնաժամկետն է):


Մրցույթի հայտերի ներկայացման պայմանները.

1.Մրցույթի հայտն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն կամ փոստային ծառայության միջոցով:

2.Հրապարակային մրցույթին մասնակցելու համար ցանկություն հայտնած մասնակիցները մինչև հայտերի ներկայացման վերջնական ժամկետի ավարտը կարող են հետ վերցնել մրցույթի հայտերը (հրաժարվել մրցույթին մասնակցելուց): Մրցույթի հայտի փոփոխությունը կատարվում է սույն հրավերով մրցույթի հայտ ներկայացնելու համար նախատեսված կարգով` համապատասխան ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը: Մրցույթին մասնակցելուց հրաժարվելու դեպքում այդ մասին ծանուցումը կարող է ուղարկվել նամակով կամ էլեկտրոնային փոստով:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել`

Հասցե`        ք.Երևան, Կալենցի փողոց թիվ 11

Հեռ.`            011 27 00 00 (ներքին` 320 կամ 203)

Էլ. հասցե`    info@kamurj.am


Վերադառնալ