«ԿԱՄՈՒՐՋ»-ի և «Արմլիզինգ»-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Համագործակցության հուշագրի հիմնական նպատակն է.
- Մասնագիտացված լիզինգային ծառայությունների մատուցում հաճախորդներին, ընդ որում ծառայությունը կարող է ներառել բացի բուն լիզինգի գործընթացը, նաև այդ գործընթացը սպասարկող հարակից այլ ֆինանսական ծառայությունները
- Մշակել համաֆինանսավորման ծրագիր, որի շրջանակներում ներառվելու են ինչպես մասնագիտացված լիզինգային ծառայությունների մատուցումը, այնպես էլ` այլ ֆինանսական ծառայություններ
- Իրականացնել համատեղ միջոցառումներ հաճախորդների իրազեկման և ծառայությունները հասանելի դարձնելու նպատակով
- Իրականացնել համագործակցող կողմերի աշխատակիցների համար ուսուցողական ծրագրեր
- Զարգացնել համագործակցության այլ հնարավորություններ
Համագործակցության այս ձևաչափը նոր ուղղություն է ֆինանսական համակարգում, որը կնպաստի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։