«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը մեկնարկել է ակցիա լոմբարդային վարկերի համար
01.06.2018

    «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը հայտարարել է ակցիա լոմբարդային վարկերի համար, որի շրջանակում հաճախորդները ոսկու գրավով ապահովված վարկերի համար կստանան վարկ ոսկու գնահատված արժեքի 100, 130 և 170 տոկոսի չափով:

     «Ակցիայի շրջանակներում հաճախորդները հնարավորություն կունենան ստանալ մատչելի տոկոսադրույքներով վարկ՝ ոսկու գնահատված արժեքի ոչ թե մինչև, այլ հենց 100%, 130% և 170 %-ի չափով՝ հաշվի առնելով իրենց վարկային պատմությունը:

  Վստահ ենք, որ այս ակցիան մեծ պահանջարկ կունենա ինչպես Ընկերության գործող, այնպես էլ նոր հաճախորդների շրջանում, քանի որ այն հնարավորություն է տալիս 20 րոպեում ստանալ մատչելի տոկոսադրույքով վարկ՝ ոսկու գնահատված արժեքի հենց 170%-ի չափով՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Գորիսում:

    Ակցիան կգործի մինչև դեկտեմբերի 31-ը»,- նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Մարքեթինգի, ՀԿ և գովազդի բաժնի ղեկավար Ա.Արևյանը:


Վերադառնալ