«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից վարձակալած`ՀՀ, ք. Երևան, Կալենցի 11 տարածքում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով մրցութային եղանակով լիցենզավորված ընկերության ընտրության ծանուցում/հայտարարություն
Վերանորոգման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ընտրությանը ներկայացվող չափանիշները.
Կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ նվազագույն չափանիշներին.
• Ունենա առնվազն մեկ տարվա գործունեության փորձ` շինարարական կամ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու։
• Ունենա համապատասխան լիազորված մարմնի կողմից տրված վերանորոգման աշխատանքների իրականացման լիցենզիա:
Կազմակերպության ընտրությանը ներկայացվող պայմանները
• Ընկերությունը, շինարարական աշխատանքներ իրականացնելու համար կազմակերպության ընտրության նպատակով ս.թ. հուլիսի 26-ից մինչև հուլիսի
30-ը ներառյալ իրականացնում է հրապարակային մրցույթ։
• Ընկերությունը մրցույթի մասին ծանուցումը/հայտարարությունը տեղադրում է իր կայքէջում։
• Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները ներկայացնում են մրցույթին մասնակցելու հայտ` սահմանված կարգով:
Ընկերության կազմակերպության միջև կնքվող պայմանագրում նշվում է, որպես պարտադիր պայման, կազմակերպության կողմից պայմանագրով սահմանված պարտականությունների և ամբողջական աշխատանքների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման ռիսկի չափը։