«ՄԻԿՐՈ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-Ի ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԿՈՂՄԻՑ ՀԻՄՆԱԴՐՎԱԾ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-Ի 2024 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԱՈՒԴԻՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
«Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամ»-ը (այսուհետ` Հիմնադրամ) և «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն (այսուհետ` Ընկերություն) հայտարարում են հրապարակային մրցույթ` Հիմնադրամի և Ընկերության 2024 թվականի ֆինանսական հաշվետվությունների համատեղ աուդիտ իրականացնելու նպատակով աուդիտորական ընկերություն ընտրելու համար: Աուդիտորական կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ նվազագույն չափանիշներին.
https://www.accountancyage.com/rankings/top-5050-accountancy-firms-2023/
https://vault.com/best-companies-to-work-for/accounting/vault-accounting-25
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող և սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխանող աուդիտորական կազմակերպությունները մինչև 2024 թվականի նոյեմբերի 11-ը ներառյալ Հիմնադրամին և Ընկերությանն են հանձնում առաջարկությունների երկու փաթեթ` մեկ ծրարով:
Մրցույթի հայտի առաջին փաթեթով ներկայացվում են միայն հրապարակային մրցույթի մասնակցի կողմից առաջարկվող աուդիտի իրականացման ֆինանսական պայմաններին վերաբերող առաջարկություններ (ծառայությունների ընդհանուր գինը, ներառյալ հարկերը, տուրքեր և այլն, վճարման ձևը, պայմանները, ժամկետները, աուդիտորական կազմակերպության և Ընկերության միջև կնքված պայմանագրով սահմանված աուդիտորական կազմակերպության կողմից պարտականությունների չկատարման ռիսկի չափը, աուդիտորական կազմակերպության հայեցողությամբ անհրաժեշտ այլ տեղեկատվություններ և հիմնավորող փաստաթղթեր):
Մրցույթի հայտի երկրորդ փաթեթով ներկայացվում են հրապարակային ծանուցմամբ պահանջվող բոլոր տեխնիկական առաջարկները, տեղեկությունները և փաստաթղթերը (բացի գնային առաջարկից բոլոր էական պայմանները և տեղեկությունները), այդ թվում`
1. մրցույթի մասնակցի տվյալները՝ այդ թվում՝ անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), հեռախոսահամարը,
2. պետական գրանցման վկայականի և Մասնագիտացված կառույցին անդամակցությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
3. աուդիտի աշխատանքներին մասնակցող ընկերության փորձը (մասնավորապես` ֆինանսական կազմակերպությունների ցանկը, որոնց վերջին երեք տարվա ընթացքում աուդիտորական կազմակերպությունը մատուցել է աուդիտորական ծառայություններ),
4. աուդիտորական խմբում ներգրավված աշխատողների անունները, ազգանունները, աշխատանքային փորձը (այդ թվում` ՀՀ ֆինանսական համակարգում), աուդիտորների որակավորման և մասնագիտական վերապատրաստման վկայականների պատճենները,
5. աուդիտի ընդգրկման շրջանակները (ծառայության մատուցման բնութագիրը),
6. աուդիտի իրականացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները (ներառյալ նախնական աուդիտի անցկացման ժամկետները):
Արտաքին աուդիտորի կողմից ներկայացված տեխնիկական առաջարկները գնահատելիս հաշվի են առնվում նաև հետևյալ չափանիշները.
• Աուդիտի թիմի ղեկավարի և անդամներից յուրաքանչյուրի տեղում և հեռակա ներգրավվածությունը աուդիտորական աշխատանքներում (մարդ/ժամ),
Մրցութային առաջարկությունները անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հասցեով` ՀՀ, ք. Երևան, Կալենցի փողոց թիվ 11, «Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամ» և «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ:
Մրցութային հայտերի ընդունման վերջին ժամկետն է մինչև 2024թ. նոյեմբերի 11-ը (փաստացի ստացման և մուտքագրման վերջնաժամկետն է):
«ՄԻԿՐՈ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ի և «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՈՒԴԻՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ
«Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամ»-ը և «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ‑ն համատեղ հայտարարում են հրապարակային մրցույթ` Ընկերության և Հիմնադրամի 2024 ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով:
Մրցույթի հայտերի ներկայացման պայմանները.
1. Մրցույթի հայտն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն կամ փոստային ծառայության միջոցով:
2. Հրապարակային մրցույթին մասնակցելու համար ցանկություն հայտնած մասնակիցները մինչև հայտերի ներկայացման վերջնական ժամկետի ավարտը կարող են հետ վերցնել մրցույթի հայտերը (հրաժարվել մրցույթին մասնակցելուց): Մրցույթի հայտի փոփոխությունը կատարվում է սույն հրավերով մրցույթի հայտ ներկայացնելու համար նախատեսված կարգով` համապատասխան ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը: Մրցույթին մասնակցելուց հրաժարվելու դեպքում այդ մասին ծանուցումը կարող է ուղարկվել նամակով կամ էլեկտրոնային փոստով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հիմնադրամին և «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին ք.Երևան, Կալենցի փողոց թիվ 11 հասցեով կամ հեռ. 011 27 00 00 (ներքին` 320 կամ 122), էլ. հասցե` info@kamurj.am