«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպության Գլխամասային գրասենյակը տեղափոխվել է նոր հասցե
19.11.2021

     «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպության Գլխամասային գրասենյակն այսուհետ կգործի ք. Երևան, Կալենցի 11 հասցեում, իսկ նախկին հասցեում` Սեբաստիա 123, կգործի Ընկերության «Մալաթիա» մասնաճյուղը:

    «Նոր հասցեում գործող «ԿԱՄՈՒՐՋ»-ի Գլխամասային գրասենյակը հնարավորություն կտա իր աշխատակիցներին էլ ավելի հարմար պայմաններում կատարել իրենց գործառույթները, ինչպես նաև տարածքային առումով հարմար կլինի գործընկերների համար:

     Նշեմ նաև «Մալաթիա» մասնաճյուղը կսպասարկի Երևանի և շրջակա մարզերի հաճախորդներին` շարունակելով տրամադրել վարկեր` հարմարեցված գյուղատնտեսության և բիզնեսի սեզոնայնությանը, ինչպես նաև մատչելի հիփոթեքային և սպառողական վարկեր»,- նշեց «ԿԱՄՈւՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ա. Տերյանը:



Վերադառնալ