«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն աջակցում է Բերդ և հարակից սահմանամերձ գոտում գտնվող համայնքների իր վարկառուներին
15.07.2020

     «ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ն Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանագոտում ստեղծված իրավիճակից ելնելով, դադարեցնում է Բերդ և հարակից սահմանամերձ գոտում գտնվող համայնքների իր վարկառուներին տրամադրած վարկերի գծով հաշվեգրվող տոկոսները, ինչպես նաև ժամկետանց պարտավորությունների վրա հաշվարկվող տույժերն ու տուգանքները 10-օրյա  ժամկետով` սկսած 13.07.2020 թվականից:

    «Խորը գիտակցելով ստեղծված իրավիճակից բխող հետևանքները և հաճախորդների բարեկեցությունը` որպես առաքելություն որդեգրած արժեքը, «ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ն աջակցություն է հայտնում իր վարկառուներին:

      Կարծում եմ, որ այս քայլը կնպաստի մեր և վարկառուների միջև փոխհամագործակցության ու փոխըմբռնման ամրապնդմանը»,- նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ա. Տերյանը:

Վերադառնալ