«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը սկսել է իրականացնել ոսկու գրավադրմամբ վարկավորում, ներդնելով 2 նոր լոմբարդային վարկատեսակ: Վարկատեսակներից մեկը՝ ենթադրում է ոսկու գրավով վարկեր սկսած 17.7% տարեկան տոկոսադրույքով, մինչև 100% վարկ/գրավ հարաբերակցությամբ, իսկ երկրորդ վարկատեսակն իրենից ենթադրում է վարկավորում առանց տրամադրման վճարի և առանց ոսկու գնահատման վճարի գանձման:
«Վարկատեսակի ներդրման հիմք է հանդիսացել մեր հաճախորդների շրջանում իրականացված շուկայի վերլուծությունը, որը բացահայտեց, որ առկա է պահանջ նշված վարկատեսակների մասով:
Համաձայն Ընկերության որդեգրած ռազմավարությանը` դիվերսիֆիկացնել հաճախորդներին տրամադրած վարկատեսակները, «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը շարունակ ընդլայնում է վարկատեսակների ուղղվածությունը, և պլանավորում մինչև տարվա վերջ ներդնել այլ վարկատեսակներ նույնպես, որոնք ունեն պահանջարկ շուկայում:
Վստահ եմ, որ այս նոր վարկատեսակները ձեռք կբերեն հաճախորդների լայն շրջանակ, ինչպես գործող, այնպես էլ նոր հաճախորդների շրջանում»,- նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ա. Տերյանը: