«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ. լավագույն միկրոֆինանսական ծառայություններ առաջարկող Ընկերությունը Հայաստանում՝ ըստ Global Banking & Finance Review-ի
30.08.2022

«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունն, իր պատմության մեջ առաջին անգամ, ճանաչվել է 2022 թվականի  Հայաստանի լավագույն միկրոֆինանսական ծառայություններ առաջարկող Ընկերությունը` Global Banking & Finance Review ամսագրի կողմից:


Global Banking & Finance Awards մրցանակները յուրաքանչյուր տարի շնորհվում են բանկային և ֆինանսական ծառայություններ առաջարկող  առաջադեմ ընկերություններին՝  բանկերին, վարկային կազմակերպություններին` հաշվի առնելով նրանց ռազմավարությունը, ձեռքբերումները և մի շարք այլ կարևոր ցուցանիշներ:

Ամսագիրը հրապարակվում է 2010 թվականից, իսկ մրցանակները շնորհվում են 2013 թվականից` դիտարկելով աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքներում գործող ամենահայտնի և դիտարժան ֆինանսական կառույցներին:


«Մենք շատ հպարտ ենք, որ այս տարի հենց «ԿԱՄՈՒՐՋ»-ին է հաջողվել ստանալ Best Micro Finance Company Armenia 2022 մրցանակը` այս հեղինակավոր ամսագրի կողմից: Չնայած վերջին տարիների Հայաստանին բաժին հասած մեծ դժվարություններին, «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությանը հաջողվել է հասնել ֆինանսական կայունությանը և ապահովել դինամիկ աճ»,- նշեց «ԿԱՄՈւՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ա. Տերյանը:

 

Վերադառնալ