«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ն 2-րդ տարին անընդմեջ ճանաչվել է լավագույն միկրոֆինանսական ծառայություններ առաջարկող Ընկերությունը Հայաստանում` ըստ Global Banking & Finance Review-ի
23.10.2023

«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունն ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ճանաչվել է 2023 թվականի Հայաստանի լավագույն միկրոֆինանսական ծառայություններ առաջարկող Ընկերությունը` Global Banking & Finance Review ամսագրի կողմից:


«Մենք շատ հպարտ ենք, որ արդեն 2-րդ տարին անընդմեջ ստանում ենք այս մրցանակը: «ԿԱՄՈՒՐՋ»-ն իր գործունեության շուրջ 25 տարիների ընթացքում միշտ էլ կարևորել է մրցակցային առավելությունները, և միշտ փորձել է զարգանալ և շուկայում առաջարկել մրցակցային պրոդուկտներ: Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը, որպեսզի պահպանենք մեր առաջադեմ դիրքերը Հայաստանի ֆինանսաբանկային շուկայում»,- նշեց «ԿԱՄՈւՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ա. Տերյանը:


Global Banking & Finance Awards մրցանակները յուրաքանչյուր տարի շնորհվում են շարունակական զարգացում ապահովող, նորարար, առաջադեմ ընկերություններին՝ հաշվի առնելով նրանց ռազմավարությունը և ձեռքբերումները: Մասնագետներից բաղկացած մրցանակաբաշխության ժյուրին ուսումնասիրում է անվանակարգերի թեկնածուներին՝ ըստ հստակ սահմանված չափանիշների, և ընտրում հաղթողին։

Ամսագիրը հրապարակվում է 2010 թվականից, իսկ մրցանակները շնորհվում են 2013 թվականից` դիտարկելով աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքներում գործող ամենահայտնի և դիտարժան ֆինանսական կառույցներին:

Վերադառնալ