«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպության Գավառ մասնաճյուղը նոր հասցեում է
13.07.2021

     «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը Գավառում գործում է 2011 թվականից, և այս տարի հուլիս ամսին տեղափոխվել է նոր հասցե` Զորավար Անդրանիկ 25, ստեղծելով ավելի ընդարձակ և հարմարավետ պայմաններ հաճախորդների սպասարկման համար:

   «Հաշվի առնելով Գավառի և տարածաշրջանի կարևորությունը «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպության համար` մենք որոշում ենք կայացրել տեղափոխել Գավառ մասնաճյուղն ավելի ընդարձակ և հարմարավետ պայմաններով տարածք, որտեղ հաճախորդները կկարողանան օգտվել ինչպես հիփոթեքային և բիզնես վարկերից, այնպես էլ մինչև 3 մլն ՀՀ դրամ առանց գրավադրման սպառողական վարկերից և սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերից:

     Մենք արել ենք առավելագույնը, որպեսզի Գավառի և շրջակա համայնքների բնակիչները կարողանան օգտվել «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպության կողմից առաջարկվող բոլոր վարկատեսակներից էլ ավելի հարմար պայմաններում` ստանալով նույն սպասարկումն ինչ գլխամասային գրասենյակում:

    «ԿԱՄՈՒՐՋ»-ը միշտ հավատարիմ մնալով իր կարգախոսին` «Պարզ վարկեր հասանելի բոլորին», և՛ գլխամասային գրասենյակում և՛ մասնաճյուղերում շարունակելու է տրամադրել վարկեր հարմարեցված հաճախորդի պահանջներին` հաշվի առնելով գյուղատնտեսության և բիզնեսի սեզոնայնությունը, ինչպես նաև եկամուտների բաշխումը»,- նշեց «ԿԱՄՈւՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ա. Տերյանը:

 


Վերադառնալ