«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ժամանակավորապես կասեցնում է վարկավորման գործընթացը Ընկերության Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում
01.04.2020

    «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հաշվի առնելով ՀՀ-ում տիրող կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով ստեղծված համաճարակային իրավիճակը, երկրում հայտարարված արտակարգ դրությունը  և աշխատողների կյանքի և առողջության պահպանման գերակայությունը, վերջիններիս աշխատանքի անվտանգ պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը տեղեկացնում է`

   

        2020 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես դադարեցնում է Ընկերության վարկավորման պայմաններով նախատեսված բոլոր վարկատեսակներով վարկային հայտերի ընդունումը և վարկերի տրամադրումը Ընկերության Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում

 

     •   Շուտով Ընկերությունը պլանավորում է իրականացնել վարկավորման գործընթացը առցանց (online) եղանակով  

 

        Ընկերության վարկերի վերանայումները, այդ թվում` COVID-19 վարակով պայմանավորված դիմումներն շարունակում է ընդունել բացառապես առցանց (online) եղանակով` info@kamurj.am էլեկտրոնային հասցեին կամ Ընկերության Facebook-յան պաշտոնական էջին ուղարկելու միջոցով։

 

    Ձեզ հետաքրքրող այլ հարցերի համար կարող եք զանգահարել 011 27 00 00 հեռախոսահամարով:

 

   «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ
   Առաջնայինը առողջությունն է


Արտակարգ իրավիճակի պայմաններում «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը աշխատելու է 10:30-ից 16:30:



Վերադառնալ