«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հաշվի առնելով ՀՀ-ում տիրող կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով ստեղծված համաճարակային իրավիճակը, երկրում հայտարարված արտակարգ դրությունը և աշխատողների կյանքի և առողջության պահպանման գերակայությունը, վերջիններիս աշխատանքի անվտանգ պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը տեղեկացնում է`
• 25.03.2020թ.-ից մինչև 01.04.2020թ.-ը ժամանակավորապես դադարեցնում է Ընկերության վարկավորման պայմաններով նախատեսված բոլոր վարկատեսակներով վարկային հայտերի ընդունումը և վարկերի տրամադրումը
• Ընկերության վարկերի վերանայումների, այդ թվում` COVID-19 վարակով պայմանավորված դիմումներն ընդունում է բացառապես առցանց (online) եղանակով` info@kamurj.am էլեկտրոնային հասցեին կամ Ընկերության Facebook-յան պաշտոնական էջին ուղարկելու միջոցով։
Ձեզ հետաքրքրող այլ հարցերի համար կարող եք զանգահարել 011 27 00 00 հեռախոսահամարով:
«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ
Առաջնայինը առողջությունն է