Ղեկավարներ
Գագիկ Պողոսյան «ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ Խորհրդի նախագահ
2021 թվականի հունիսից ընտրվել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ: 2019 թվականի օգոստոսից ընտրվել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Խորհրդի անդամ, միաժամանակ իրականացրել է Խորհրդի նախագահի պարտականությունները: 2017-2019թթ. իրականացրել է անկախ խորհրդատվական գործունեություն: 2013-2017թթ. աշխատել է «Դելոյթ» ընկերության կողմից իրականցված՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հարկային բարեփոխումների ծրագրում» որպես ծրագրի բաղադրիչի ղեկավար, ծրագրի տնօրեն: 2004-2013թթ. աշխատել է տեղական և միջազգային զանազան կազմակերպությունների կողմից իրականացվող զարգացման ծրագրերում (ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման ծրագիր (UNIDO), Համաշխարհային բանկ և այլն) որպես խորհրդատու և տնօրեն: 1998-2004թթ. աշխատել է «Փրայսուոթերհաուսկուպերս» (PWC) և «ԱՅ-ԲԻ-ԷՄ Բիզնես Քոնսալթինգ Սերվիսիզ» ընկերությունների կողմից իրականցված՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման ծրագրում» որպես խորհրդատու, աշխատանքային խմբի ղեկավար: 1995-1997թթ. համատեղության կարգով աշխատել է «Հայ գործարարների կորպորացիա» ԲԲԸ-ում որպես գործադիր տնօրեն: 1993-1997թթ. աշխատել է «Հայ գործարարների ֆորում» կազմակերպությունում որպես տնօրեն: 1984-1993թթ. տարբեր պաշտոններ է վարել «Նաիրիտ» գիտա-արտադրական միավորումում (ավագ տնտեսագետ), Հայագրոբանկում (ավագ տնտեսագետ), ՀՀ Նյութական ռեսուրսների նախարարության «Հայարտարդսերվիս» արտաքին առևտրի ընկերությունում (բաժնի պետ): Ծնվել է 08.04.1962թ. Երևան քաղաքում:
Հրայր Սահակյան «ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ Խորհրդի անդամ
2019 թվականի օգոստոսից ընտրվել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Խորհրդի անդամ: 2017 թվականի հունիսից մինչ օրս աշխատում է ՀՀ ք. Երևան, «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ում որպես Ներքին վերահսկողության ծառայության վերահսկիչ: 2014-2017թթ. աշխատել է սնանկացման գործով ֆինանսիստ՝
2012-2014թթ. աշխատել է «Արմավիա» Ավիաընկերություն ՍՊԸ-ում որպես
2012 թվականին աշխատել է ՀՀ Արարատի մարզ գ.Սուրենավան, «ԱԲԻՏ» ՍՊԸ-ում որպես Գլխավոր հաշվապահ - Իրավաբան 2010 թվականին աշխատել է ՀՀ ք.Երևան, «Արմենիա իստ» առևտրի տուն ՍՊԸ-ում որպես Մենեջեր 2009 թվականին աշխատել է ՀՀ ք.Երևան, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում`
2007-2008թթ. աշխատել է ՀՀ ք.Երևան, «Անի-87» ՍՊԸ-ում որպես հիմնադիր նախագահ և գործադիր տնօրեն 2005-2006թթ. աշխատել է ՀՀ ք.Երևան, «Միջինվեստբանկ» ՓԲԸ-ում (հետագայում վերանվանվել է «ԲՏԱ Ինվեստբանկ» ՓԲԸ)`
2002-2004թթ. աշխատել է ՀՀ ք.Երևան, «Արաբկիր» թաղապետարանում`
1999-2002թթ. աշխատել է ՀՀ ք.Երևան, «Ակունք բանկ» ՓԲԸ-ում`
1997-2000թթ. աշխատել է ՀՀ ք.Երևան, «Ակունք բանկ» ՓԲԸ-ում որպես Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ 1992-1999թթ. աշխատել է ՀՀ ք.Երևան, «Գլաձոր բանկ» ՓԲԸ-ում`
Ծնվել է 02.07.1973 թ., Երևան քաղաքում:
Հարություն Հովհաննիսյան «ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ Խորհրդի անդամ
2019 թվականի օգոստոսից ընտրվել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Խորհրդի անդամ: 2017-2019թթ. աշխատել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում որպես անվտանգության բաժնի անվտանգության գլխավոր մասնագետ: 2017թ.-ին աշխատել է ՀՀ ք.Երևան, «Քիմպրոմ Մենեջմենթ» ՓԲԸ-ում որպես Տնօրենների խորհրդի անդամ: 2017թ.-ին աշխատել է ՀՀ ք.Երևան, «Երևան Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում որպես Ֆինանսական տնօրենի տեղակալ, Տնօրենների խորհրդի քարտուղար 2014-2016թթ. աշխատել է «ՀՀ Սյունիքի Մարզպետարանում» որպես Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ: 2014թ.-ին աշխատել է ՀՀ Սյունիքի մարզ ք.Գորիս, «Ոսմար» ՍՊԸ-ում որպես տնտեսագետ: 2007-2014թթ. աշխատել է ՀՀ Սյունիքի մարզ ք.Գորիս, «Գորիսի քաղաքապետարանում» որպես քաղաքապետարանի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ: 2004-2007թթ. աշխատել է ՀՀ Սյունիքի մարզ ք.Գորիս, «Գորիսի քաղաքապետարանում» որպես քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ: 2003-2004թթ. աշխատել է ՀՀ Սյունիքի մարզ ք.Սիսիան, «Վորլդ Վիժն Արմենիա» ՄԲԿ-ում «Սյունիքի քաղաքացիական նախաձեռնությունների ծրագիր» որպես Գորիսի տարածաշրջանային կորդինատոր: 2002-2003թթ. աշխատել է ՀՀ Սյունիքի մարզ ք.Գորիս, «Գորիս Երիտասարդ Ձեռներեցների Միություն» ՀԿ-ում որպես գործադիր տնօրեն, բիզնես խորհրդատու: 2001-2002թթ. աշխատել է ՀՀ Սյունիքի մարզ ք.Գորիս, «Գորիս Երիտասարդ Ձեռներեցների Միություն» ՀԿ-ում որպես բիզնես խորհրդատու, դասընթացավար: 2001թ.-ին աշխատել է ՀՀ Սյունիքի մարզ ք.Գորիս, «Զանգեզուր» ԲԲԸ-ում որպես տնտեսագետ, ֆինանսիստ: 1999-2001թթ. աշխատել է ՀՀ Սյունիքի մարզ ք.Սիսիան, «Իշխանասարի» դպրոցում որպես մաթեմատիկայի, հանրահաշվի, երկրաչափության ուսուցիչ: Ծնվել է 16.07.1977թ., Գորիս քաղաքում:
Վանիկ Իվանյան 2019 թվականի նոյեմբերից նշանակվել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի վերստուգող: 2016-2019թթ. աշխատել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում, որպես Ներքին հսկողության և ռիսկերի կառավարման բաժնի ղեկավար: 2015-2016թթ. աշխատել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի Մեթոդաբանության բաժնում, որպես մեթոդաբան, այնուհետև Ներբանկային գործառնությունների բաժնում, որպես հաշվապահ: 2012-2015թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի վերստուգիչ խմբում, որպես վերստուգիչ: 2010-2012թթ. աշխատել է «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-ում որպես Ֆիզիկական անձանց վարկավորման և ավանդների ներգրավման բաժնի առաջին կարգի մասնագետ: Ծնվել է 28.12.1988թ., Երևան քաղաքում:
Ալեքսանդր Տերյան 2017 թվականի մարտից նշանակվել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրեն: 2006-2015թթ. աշխատել է «Նորվիկ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում որպես Գործադիր տնօրեն: 2003թ. աշխատել է «Յունիբանկ» ՓԲԸ-ում որպես Գործադիր տնօրենի տեղակալ: 2002-2006թթ. աշխատել է «ԻԹԲ» միջազգային առևտրային բանկում որպես Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ: 2000-2001թթ. աշխատել է ՀՀ ԿԲ-ում որպես բանկային վերահսկողության դեպարտամենտի վերստուգող: 1997-1999թթ. աշխատել է «Մենատեպ-Երևան բանկ» ՓԲԸ-ում որպես Վարկային սեկտորի ղեկավար: 1995-1996թթ. աշխատել է «Սիփան» բանկում որպես Տարադրամի բաժնի ավագ մասնագետ: 1994-1995թթ. աշխատել է «Արարատբանկ» ՓԲԸ-ում որպես Տարադրամի բաժնի մասնագետ: Ծնվել է 15.12.1973թ., Երևան քաղաքում:
Ալեքսանդր Սահակյան
2012 թվականի փետրվարից նշանակվել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ Գլխավոր հաշվապահ: 2010-2012թթ. աշխատել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՍՊԸ Գլխավոր հաշվապահ: 2006-2010թթ. աշխատել է Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամի գլխավոր հաշվապահ: Ծնվել է 24.05.1975թ., Կապան քաղաքում:
Արփինե Արշակյան
2019 թվականի դեկտեմբերից նշանակվել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ տնօրենի տեղակալ-վարկավորման բլոկի ղեկավար: 2012-2019թթ. աշխատել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ տնօրենի տեղակալ-միկրովարկավորման բլոկի ղեկավար: 2010-2012թթ. աշխատել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՍՊԸ Գործառնական գծով տնօրենի տեղակալ: 2009-2010թթ. աշխատել է Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամում որպես ծրագրերի գծով փոխտնօրեն: 2005-2009թթ. աշխատել է Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամում որպես Գյումրու մասնաճյուղի ղեկավար։ 2004-2005թթ. աշխատել է Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամում որպես փոխառությունների գործակալ։ 2001-2004թթ. աշխատել է Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամում որպես փոխառությունների կրտսեր գործակալ։ Ծնվել է 06.01.1970թ., Գյումրի քաղաքում: |