ՂեկավարներԱշոտ Չաղարյան «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ Խորհրդի նախագահ
2025 թվականի մայիսից ընտրվել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ: 2017 – 2024թթ. աշխատել է Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության Ռուսաստանյան ստորաբաժանումում որպես կորպորատիվ հարաբերությունների տնօրեն: 2014 – 2017թթ. աշխատել է Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության Հարավաֆրիկյան ստորաբաժանումում որպես բիզնեսի զարգացման տնօրեն:
Վիկտորյա Տեր-Սարգիսովա «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ Խորհրդի անդամ
2025 թվականի ապրիլից ընտրվել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Խորհրդի անդամ: 2019թ. – առ այսօր հանդիսանում է SmartJump ՍՊԸ-ի համահիմնադիր, պատասխանատու ներդրողների հետ հարաբերությունների, ֆինանսական հաստատությունների և կորպորատիվ հաճախորդների հետ համագործակցության համար՝ ուղղված ֆինանսական ռեսուրսների ներգրավմանը: 2011 – 2019թթ. աշխատել է Ինեկոբանկ ՓԲԸ-ում որպես ներդրողների հետ հարաբերությունների կառավարման բաժնի ղեկավար, պատասխանատու ներդրողների հետ հարաբերությունների, ֆինանսական միջոցների ներգրավման, վարկային պայմանագրերի դիտարկման և բանակցությունների, հաշվետվությունների և ֆինանսավորման պլանի կառավարման համար: 2008 – 2011թթ. աշխատել Նորվիկ ՈՒՎԿ ՓԲԸ-ում որպես մարքեթինգի և արտաքին կապերի մասնագետ, մարքեթինգի և PR պլանավորման և իրականացման պատասխանատու: 2003 – 2008թթ. աշխատել է մի շարք մասնավոր ընկերություններում որպես անգլերեն լեզվի դասախոս, թարգմանիչ, հետազոտություններ իրականացնող և վերլուծաբան: Ծնվել է 14.04.1982թ-ին, Սամարա քաղաքում: Լուիզա Իգրարյան «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ Խորհրդի անդամ
2025 թվականի մայիսից ընտրվել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Խորհրդի անդամ: 2009 թվականից հանդիսանում է «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի խորհրդի անդամ: 2022 թվականից հանդիսանում է Հայաստանի Միջազգային Առևտրի Պալատի խորհրդի անդամ: 2009 – 2025թթ. աշխատել է «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում որպես գործադիր տնօրեն: 2016 – 2018 և 2021 – 2024 թվականներին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների ասոցիացիա (ՀԿ)-ի նախագահ: 1997 – 2009թթ. աշխատել է «ՀայԲիզնես Բանկ » ՓԲԸ-ում որպես Վարկավորման և վարկային քաղաքականության բաժնի ղեկավարի տեղակալ և Բիզնես վարկերի բաժնի ղեկավար: Ծնվել է 27.10.1977թ-ին, Երևան քաղաքում:
Ալեքսանդր Տերյան 2017 թվականի մարտից նշանակվել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրեն: 2006 – 2015թթ. աշխատել է «Նորվիկ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում որպես Գործադիր տնօրեն: 2003թ-ին աշխատել է «Յունիբանկ» ՓԲԸ-ում որպես Գործադիր տնօրենի տեղակալ: 2002 – 2006թթ. աշխատել է «ԻԹԲ» միջազգային առևտրային բանկում որպես Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ: 2000 – 2001թթ. աշխատել է ՀՀ ԿԲ-ում որպես բանկային վերահսկողության դեպարտամենտի վերստուգող: 1997 – 1999թթ. աշխատել է «Մենատեպ-Երևան բանկ» ՓԲԸ-ում որպես Վարկային սեկտորի ղեկավար: 1995 – 1996թթ. աշխատել է «Սիփան» բանկում որպես Տարադրամի բաժնի ավագ մասնագետ: 1994 – 1995թթ. աշխատել է «Արարատբանկ» ՓԲԸ-ում որպես Տարադրամի բաժնի մասնագետ: Ծնվել է 15.12.1973թ-ին, Երևան քաղաքում:
Ալեքսանդր Սահակյան
2012 թվականի փետրվարից նշանակվել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ Գլխավոր հաշվապահ: 2010 – 2012թթ. աշխատել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՍՊԸ Գլխավոր հաշվապահ: 2006 – 2010թթ. աշխատել է Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամի գլխավոր հաշվապահ: Ծնվել է 24.05.1975թ-ին, Կապան քաղաքում:
Արփինե Արշակյան
2019 թվականի դեկտեմբերից նշանակվել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ տնօրենի տեղակալ-վարկավորման բլոկի ղեկավար: 2012 – 2019թթ. աշխատել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ տնօրենի տեղակալ-միկրովարկավորման բլոկի ղեկավար: 2010 – 2012թթ. աշխատել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՍՊԸ Գործառնական գծով տնօրենի տեղակալ: 2009 – 2010թթ. աշխատել է Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամում որպես ծրագրերի գծով փոխտնօրեն: 2005 – 2009թթ. աշխատել է Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամում որպես Գյումրու մասնաճյուղի ղեկավար։ 2004 – 2005թթ. աշխատել է Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամում որպես փոխառությունների գործակալ։ 2001 – 2004թթ. աշխատել է Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամում որպես փոխառությունների կրտսեր գործակալ։ Ծնվել է 06.01.1970թ-ին, Գյումրի քաղաքում:
Էդգար Դավթյան, MBA «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ
2025 թվականի ապրիլից նշանակվել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ տնօրենի տեղակալ: 2019 – 2025թթ. աշխատել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում, որպես Վարկերի կենտրոնացված որոշումների կայացման բաժնի ղեկավար: 2013 – 2019թթ. աշխատել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում, որպես Հիպոտեկային և սպառողական վարկերի բաժնի ղեկավար: 2012 – 2013թթ. աշխատել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում, որպես Գյուղատնտեսական վարկերի բաժնի ղեկավար: 2007 – 2012թթ. աշխատել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում, որպես Գլխավոր վարկային մասնագետ: 2006 – 2007թթ. աշխատել է «Արցախբանկ» ՓԲԸ-ում, որպես Վարկային մասնագետ: Ծնվել է 27.06.1985թ-ին, Երևան քաղաքում:
Կարեն Համբարձումյան «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ
2025 թվականի ապրիլից նշանակվել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ: |