«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-Ն ԱՅՍՈՒՀԵՏ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՀԱՍԱՆԵԼԻ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ
15.12.2014

«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն միացել է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» և «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ների վարկային ծրագրերին, ինչի շնորհիվ այսուհետ կտրամադրի մատչելի հիփոթեքային, վերանորոգման վարկեր, ինչպես նաև վարկեր, որոնք ուղղված են բնակարանների էներգախնայողության բարձրացմանը: Հաշվի առնելով նշված վարկատեսակների մատչելի սակագները և մարման ճկուն ժամանակացույցը, վերջիններս բավական պահանջարկ կունենան բնակչության շրջանում:

«Նշված ծրագրային հիփոթեքային և վերանորոգման վարկատեսակները մենք անվանել ենք «ՆՈՐ ՏՈՒՆ», «ԽՆԱՅՈՂ ՏՈՒՆ», «ՆՈՐԱՑՎԱԾ ՏՈՒՆ», «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ՝ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ»: Կարծում եմ, նույնիսկ վարկատեսակների անվանումները կօգնեն հաճախորդներին ճիշտ կողմնորոշվել և կատարել անհրաժեշտ վարկատեսակի ընտրություն: Նշված վարկատեսակներից «ԽՆԱՅՈՂ ՏՈՒՆ», «ՆՈՐԱՑՎԱԾ ՏՈՒՆ» վարկատեսակները հաճախորդներին նաև հնարավորություն են տալիս անշարժ գույքի վերանորոգման դեպքում, եթե վերանորոգումը ուղղված է էներգախնայողությանը, ստանալ դրամաշնորհ՝ վարկի գումարի 5-10%-ի չափով, որը, կարծում եմ, լրացուցիչ խթան է հաճախորդների համար օգտվել հենց նշված վարկատեսակներից: Վարկատեսակների տոկոսադրույքները տատանվում են 5,8-14%-ի սահմաններում, որը, վստահ եմ, բավական մրցակցային ցուցանիշ է:

Բացի վերը նշված նոր վարկատեսակներից, «Կամուրջ» վարկային կազմակերպությունը շարունակում է տրամադրել պարզ և հասանելի գյուղատնտեսական, սպառողական և բիզնես ուղղվածության բազմաթիվ վարկատեսակներ, որոնք առանձնանում են նվազագույն թղթաբանությամբ, հաճախորդների կարիքներին և բիզնեսի ու գյուղատնտեսության սեզոնայնությանը հարմարեցված ճկուն մարման ժամանակացույցով և տրամադրման արագությամբ»,-նշեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Մարքեթինգի, ՀԿ և Գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արևյանը:

Վերադառնալ