Վարկային Հաշվիչ
|
Հիփոթեքային վարկ ՆՈՐ ՏՈՒՆՄինչև 35 մլն ՀՀ դրամ 10.5%-11.5% տոկոսադրույքով 5-20 տարի ժամկետով ԱՌԱՆՑ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԻ
Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ բնակելի անշարժ գույքի
• ձեռքբերման, և Դուք կարող եք գրավադրել վերանորոգվող, ձեռքբերվող անշարժ գույքը կամ հողատարածքը, որի վրա նախատեսվում է կառուցել անշարժ գույքը, ապա «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ վարկ հետևյալ պայմաններով.
Վարկի տրամադրման պայմանները
Դուք կարող եք նաև մարել վարկը ժամկետից շուտ` առանց տույժ կամ տուգանք վճարելու Ծրագիրը իրականացվում է «ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՎՎԿ ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ: Այն հաճախորդները, ովքեր դիմել են այլ ֆինանսական կազմակերպությունների վարկ ստանալու խնդրանքով և ստացել են մերժում, կամ Հաճախորդի եկամուտները (դրա կառուցվածքը) ռիսկային են, կամ առկա է բացասական/չեզոք վարկային պատմություն, սակայն վերոնշյալ ռիսկերը կշռվում են Ընկերության կողմից և կայացվում է վարկավորման դրական որոշում, վարկի տարեկան տոկոսադրույքը կարող է սահմանվել մինչև 1 (մեկ) տոկոսային կետ բարձր:
Վարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջները • Վարկի տրամադրման որոշումը կայացնելու պահին գործող վարկային պարտավորությունները չպետք է լինեն ժամկետանց,
Ապահովագրությունը ա) անշարժ գույքի ապահովագրություն՝ վարկի գումարի մնացորդի նկատմամբ՝ համաձայն Ընկերության հետ համագործակցող կազմակերպությունների կողմից սահմանված սակագների և ԾՎՖԿ պահանջների: բ) դժբախտ պատահարներից վարակառուի/համավարկառուների ապահովագրություն՝ վարկի գումարի մնացորդի նկատմամբ՝ համաձայն Ընկերության հետ համագործակցող կազմակերպությունների կողմից սահմանված սակագների և ԾՎՖԿ պահանջների: գ) հիփոթեքային պարտավորության (կանխավճարի մի մասի չափով) ապահովագրություն (առկայության դեպքում)` պակաս վճարված կանխավճարի գումարի չափով՝ համաձայն Ընկերության հետ համագործակցող կազմակերպությունների կողմից սահմանված սակագների և ԾՎՖԿ պահանջների: Հիփոթեքային պարտավորության ապահովագրությունը պետք է գործի առնվազն մինչև այն պահը, երբ վարկառուն վարկի գումարից կկատարի Վ/Գ գործակցի 70%-ը գերազանցող գումարի չափով վճարում: Այլ վճարներ • Գույքի ապահովագրություն` վարկի գումարի 0.16% -ի չափով, • Դժբախտ պատահարներից ապահովագրություն` վարկի գումարի 0.16% -ի չափով, • Նոտարական ծախս` 15,000 ՀՀ դրամ գրավի դեպքում կամ 26,000 ՀՀ դրամ առուվաճառք և գրավի դեպքում, • Կադաստր` 36,000 ՀՀ դրամ գրավի դեպքում կամ 83,000 ՀՀ դրամ առուվաճառք և գրավի դեպքում (2 դեպքում էլ ներառված է նաև միասնական տեղեկանքի գումարը)
Այլ պայմաններ • Կառուցապատման վարկերը տրամադրվում են փուլային եղանակով, ընդ որում վերջին փուլը պետք է լինի վարկի գումարի 20%-ից ոչ ավել • Կառուցապատման վարկերի դեպքում վարկի գումարը չի կարող գերազանցել կառուցապատման աշխատանքների կատարման նախահաշվի գումարի 80%-ը • Կառուցվող բնակելի անշարժ գույքի (կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարանի) ձեռք բերման նպատակով տրամադրվող վարկերը տրամադրվում են փուլային եղանակով
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Պահանջվող փաստաթղթերի ցանկ` կառուցապատման դեպքում Պահանջվող փաստաթղթերի ցանկ` վերանորոգման դեպքում Պահանջվող փաստաթղթերի ցանկ` ձեռք բերման դեպքում
Օրինակ Ենթադրենք Դուք վերցրել եք 6 մլն ՀՀ դրամ գումարի վարկ՝ Ձեր բնակարանի վերանորոգման համար, 10 տարի ժամկետով: Վարկի դիմում ներկայացնելիս Դուք վճարում եք դիմում հայտի ուսումնասիրության վճարը՝ ընդամենը 5,000 ՀՀ դրամ, իսկ վարկ ստանալու օրը Դուք միանվագ կվճարեք 48,000 ՀՀ դրամ, որպես վարկի տրամադրման վճար, իսկ տոկոսագումարները և վարկի մայր գումարը կվճարեք յուրաքանչյուր ամիս: Անուիտետային մարման եղանակով վարկ ստանալու դեպքում, այս պարագայում, ամսական հետվճարի չափը կկազմի 84,358 ՀՀ դրամ: Տարեկան փաստացի տոկոսադրույքը նշված օրինակում կազմում է` 12,35%:
Տարեկան փաստացի տոկոսադրույք
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վարկառուի պարտավորությունների վերաբերյալ: ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿ ՆՈՐ ՏՈՒՆ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ |