«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը սկսել է տրամադրել ոսկու գրավադրմամբ վարկեր
04.08.2017

    «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը սկսել է իրականացնել ոսկու գրավադրմամբ վարկավորում, ներդնելով 2 նոր լոմբարդային վարկատեսակ: Վարկատեսակներից մեկը՝  ենթադրում է ոսկու գրավով վարկեր սկսած 17.7% տարեկան տոկոսադրույքով, մինչև 100% վարկ/գրավ հարաբերակցությամբ, իսկ երկրորդ վարկատեսակն իրենից ենթադրում է վարկավորում առանց տրամադրման վճարի և առանց ոսկու գնահատման վճարի գանձման:

     «Վարկատեսակի ներդրման հիմք է հանդիսացել մեր հաճախորդների շրջանում իրականացված շուկայի վերլուծությունը, որը  բացահայտեց, որ առկա է պահանջ նշված վարկատեսակների մասով:

    Համաձայն Ընկերության որդեգրած ռազմավարությանը` դիվերսիֆիկացնել հաճախորդներին տրամադրած վարկատեսակները, «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը շարունակ  ընդլայնում է վարկատեսակների ուղղվածությունը, և պլանավորում մինչև տարվա վերջ ներդնել այլ վարկատեսակներ նույնպես, որոնք ունեն պահանջարկ շուկայում:

     Վստահ եմ, որ այս  նոր վարկատեսակները ձեռք կբերեն հաճախորդների լայն շրջանակ, ինչպես գործող, այնպես էլ  նոր հաճախորդների շրջանում»,- նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ա. Տերյանը:

Վերադառնալ