Հաճախ տրվող հարցեր

rafael
29.09.2015 13:22
Հարց
ետե ւնեմ գրանցված աշխատանք 90000դ.և ւզւմ եմ ստանալ սպառ.վարկ 500000 առանց գրավ և երաշխ.հնարավեր է.
Պատասխան

Հարգելի Ռաֆայել,

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ մենք տրամադրում ենք ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿ ԿԱՆԽԻԿՈՎ վարկատեսասկը, որի պայմաններին կարող եք ծանոթանալ մեր կայքից ՝ http://kamurj.am/credit/consumer-credit/sparoxakan-anhatakan.html 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ մինչև 500,000 ՀՀ դրամ գումարի դեպքում վարկատեսակը կարող է տրամադրվել մեկ կամ երկու անձի երաշխավորությամբ կամ առնվազն 12 ամիս անընդմեջ նույն կազմակերպությունում աշխատած անձանց՝ պայմանագրային համախառն աշխատավարձի (մինչև հարկումը) առավելագույնը յոթապատիկի չափով: Իսկ  500,001 - 1,000,000 ՀՀ դրամ գումարի դեպքում վարկատեսակը տրամադրվում է երկու ֆիզիկական անձանց երաշխավորությամբ:

Սակայն Ձեր տրամադրած ինֆորմացիան դեռևս բավարար չէ Ձեր հարցին պատասխանելու համար, քանի որ յուրաքանչյուր հաճախորդի դեպքում վարկային մասնագետի կողմից իրականացվում է վարկունակության և վարկարժանության գնահատում, որից հետո միայն որոշում է կայացվում է վարկի տրամադրման վերաբերյալ:

Ուստի առաջարկում ենք Ձեզ զանգահարել կամ այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ՝ http://kamurj.am/branches.html, որտեղ մեր վարկային մասնագետները կգնահատեն Ձեր վարկունակությունն ու վարկարժանությունը և լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Ashot
29.09.2015 12:03
Հարց
barev dez es Shiraki marzic m zbaxvum manasnapahutyamb cankanum m vercnel gumar bayc mi ban ayl varker unem kareli e dimel?
Պատասխան

Հարգելի Աշոտ, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար:

Իհարկե՛ կարող եք դիմել մեր Ընկերություն, սակայն Ձեր տրամադրած ինֆորմացիան բավարար չէ հստակ պատասխանելու համար, թե արդյոք Դուք միանշանակ կստանաք վարկ, թե՝ ոչ: 

Ուստի առաջարկում ենք Ձեզ զանգահարել կամ այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ՝ http://kamurj.am/branches.html, որտեղ մեր վարկային մասնագետները կգնահատեն Ձեր վարկունակությունն ու վարկարժանությունը և լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

ZARINE
28.09.2015 12:32
Հարց
BAREV DZEZ!HNARAVOR E TUN@ GRAV DNELOV VERCNEL VARK?TUN@ GTNVUM E GYUXUM U TAN TER@ RUSASTANI QAXAQACI E,KAROX E LIAZORAGIR UXARKEL HAYASTANI QAXAQACU ANUNOV? SHNORHAKALUTYUN!
Պատասխան

Հարգելի Զարինե,

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ մենք ունենք գրավով տրամադրվող մի շարք վարկատեսակներ, որոնց պայմաններին կարող եք ծանոթանալ մեր կայքից՝ http://kamurj.am/credit.html

Տեղեկացնում ենք նաև, որ որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույք, որի սեփականատերը ՌԴ-ի քաղաքացի է:

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք զանգահարել կամ այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ՝ http://kamurj.am/branches.html, որտեղ մեր վարկային մասնագետները լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

rafael
22.09.2015 14:31
Հարց
xnd aseq uzum em stanal spar.vark aranc gravi hnaravor e ev inch pajmanerov.
Պատասխան

Հարգելի Ռաֆայել, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար:  

Այո՛, հնարավոր է: Ձեզ ենք առաջարկում ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿ ԿԱՆԽԻԿՈՎ վարկատեսակը, որի մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ մեր կայքից՝ հետևյալ հղմամբ՝ http://kamurj.am/credit/consumer-credit/sparoxakan-anhatakan.html

 

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք զանգահարել կամ այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ՝ http://kamurj.am/branches.html, որտեղ մեր վարկային մասնագետները լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

ARMEN
10.09.2015 07:45
Հարց
BAREV DZEZ ES BNAKVUMEM LUKASHIN GYUXUM EV GYUXACIAKAN VARQEM UZUM INCH PAYMANNERA CHEQ ASI.SHNORAKSLUTYUN
Պատասխան

Հարգելի Արմեն, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ մենք տրամադրում ենք մի շարք գյուղատնտեսական վարկատեսակներ, որոնց պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://kamurj.am/credit/agricultural-credit.html 

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք զանգահարել կամ այցելել մեր գլխամասային գրասենյակ (ք.Երևան 0032, Սեբաստիա 123, (+374 11) 27 00 00), որտեղ մեր վարկային մասնագետները սիրով լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Hayk
05.09.2015 10:41
Հարց
Barev zez aprumenq Artashatum es 38 isk kins 34 tarekanenq unenq erku erexa.canotacelem zer paymannerin ev uzumem imanal mer depqum tarekan tokosadruyq@ ev gumari chap@.bnakarani zerqberman npatakov.naxapes shnorhakalutyun
Պատասխան

Հարգելի Հայկ, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Բնակարանի ձեռքբերման նպատակով Ձեզ ենք առաջարկում ՆՈՐ ՏՈՒՆ վարկատեսակը՝ 13% տոկոսադրույքով, մինչև 25 միլիոն ՀՀ դրամի չափով: Վարկատեսակի մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ մեր կայքից՝ հետյալ հղմամբ՝ http://kamurj.am/credit/mortgage-credits/newhome.html 

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք Ձեզ զանգահարել կամ այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ՝ http://kamurj.am/branches.html, որտեղ մեր վարկային մասնագետները լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Shoghik
27.07.2015 18:20
Հարց
BAREV DZEZ.DZER KAYQUM GRACA VOR SPAROXAKAN VARK VERCNELU HAMAR PETQA NERKAYACNEL TEXEKANQ ASHXATANQI VAYRIC KAM ERASHXAVORNER.ES AYSOR AYCELELEM MASNACHYUX 2 ERASHXAVOROXNERI HET INDZ ASECIN VOR PETQ TEXEKANQEL NERKAYACNEM.BAYC ETE KAYQUM GRACA KAM TEXEKANQ KAM ERASHXAVOROXNER INCHI PETQA ERKUSNEL LINI ETE GRACA KAM NA KAM NA
Պատասխան

Հարգելի Շողիկ, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ մեր կայքում զետեղված վարկատեսակի պայմաններում ներկայացված է վարկատեսակի հիմնական ապահովման միջոցը՝ 

• Մինչև 500,000 ՀՀ դրամ գումարի չափով վարկերը կարող են տրամադրվել մեկ կամ երկու անձի երաշխավորությամբ կամ առնվազն 12 ամիս անընդմեջ նույն կազմակերպությունում աշխատած անձանց՝ պայմանագրային համախառն աշխատավարձի (մինչև հարկումը) առավելագույնը յոթապատիկի չափով:

• 500,001 - 1,000,000 ՀՀ դրամ գումարի չափով վարկերը տրամադրվում են երկու ֆիզիկական անձանց երաշխավորությամբ: 

Սակայն վարկային մասնագետի կողմից իրականացվող վերլուծության ընթացքում գնահատվում է վարկառուի վարկունակությունն ու վարկարժանությունը, որից ելնելով կարող են պահանջվել լրացուցիչ ապահովման միջոցներ՝ օրինակ տեղեկանք աշխատանքի վայրից:

Hermine
21.07.2015 18:25
Հարց
BAREV DZEZ ES UZUM EM DIMEL HABITAT HIMNADRAMI CRAGRIN ,CHEQ ASI INCHPES U INCH PAYMANNEROVA DA LINUM???
Պատասխան

Հարգելի Հերմինե,

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: Տեղեկացնում ենք Ձեզ, որ մենք Հաբիթաթ Ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի հետ համագործակցությամբ տրամադրում ենք ՀԱՍԱՆԵԼԻ վարկատեսակը, որի պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://kamurj.am/credit/mortgage-credits/renovation.html կամ զանգահարելով 011 27 00 00 հեռախոսահամարով:

Samvel
16.07.2015 15:53
Հարց
Inch karajarkeq meqena gnelu hamar varkem uzum vercnem 800000i sahmanum??
Պատասխան

Հարգելի Սամվել, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ մենք չենք տրամադրում ավտովարկ, սակայն առաջարկում ենք օգտվել մեր ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿ ԿԱՆԽԻԿՈՎ վարկատեսակից, որը տրամադրվում է մինչև 1,000,000 ՀՀ դրամի չափով, մինչև 24 ամիս ժամկետով, որից մինչև 3 ամիսը կարող է լինել արտոնյալ ժամկետ: Վարկի պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://kamurj.am/credit/consumer-credit/sparoxakan-anhatakan.html, իսկ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք Ձեզ այցելել կամ զանգահարել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ` http://kamurj.am/branches.html, որտեղ մեր վարկային մասնագետները կգնահատեն Ձեր վարկունակությունն ու վարկարժանությունը և սիրով լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

ARGAM
15.07.2015 22:44
Հարց
Barev dzez es ashxatum em ashxatavarcs kazmum e 200000dram ashxatum em 6 tari grancvac ashxatavarcis yotnapatik vark karox em stanal? naxapes shnorakalutyun.
Պատասխան

Հարգելի Արգամ, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ մենք տրամադրում ենք առանց գրավի սպառողական վարկ՝ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿ ԿԱՆԽԻԿՈՎ, մինչև 1,000,000 ՀՀ դրամ, մինչև 24 ամիս ժամկետով, որից մինչև 3 ամիսը՝ արտոնյալ ժամկետ: Ընդ որում մինչև 500,000 ՀՀ դրամ գումարի չափով վարկերը կարող են տրամադրվել մեկ կամ երկու անձի երաշխավորությամբ կամ առնվազն 12 ամիս անընդմեջ նույն կազմակերպությունում աշխատած անձանց՝ պայմանագրային համախառն աշխատավարձի (մինչև հարկումը) առավելագույնը յոթապատիկի չափով, իսկ 500,001 - 1,000,000 ՀՀ դրամ գումարի չափով վարկերը տրամադրվում են երկու ֆիզիկական անձանց երաշխավորությամբ: 

Մենք տրամադրում ենք նաև մի շարք այլ վարկատեսակներ, որոնց պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://kamurj.am/credit.html, իսկ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք այցելել կամ զանգահարել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ` http://kamurj.am/branches.html, որտեղ մեր վարկային մասնագետները կգնահատեն Ձեր վարկունակությունն ու վարկարժանությունը, սիրով լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին և կօգնեն ընտրել Ձեր պահանջմունքներին առավել համապատասխան վարկատեսակը: